Ռուսական զինված ուժերը վերսկսել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ զանգվածային հարվածները։ Փետրվարի 3-ի գիշերը հարձակման են ենթարկվել Կիևը, Խարկովը, Դնեպրը, Վիննիցան, Օդեսան և այլ քաղաքներ, այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Եվս մեկ նպատակային հարված է եղել հատկապես էներգետիկ ենթակառուցվածքների դեմ. ռուսներն օգտագործել են զգալի քանակությամբ բալիստիկ հրթիռներ այլ հրթիռների հետ համատեղ՝ թվով ավելի քան 70, և 450 հարձակողական անօդաչու թռչող սարքեր», - մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումը։








