Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Չի դրվել անհրաժեշտ ռեսուրս՝ պայքարի համար․ Վահե Հովհաննիսյան


«Ինչու չեն հաջողում (առայժմ) շարժումներըՄենք չենք անում կարևոր մի բան. չենք փորձում հասկանալ պարտությունից հետո  շարժումների անհաջողության  պատճառները։ Չունենք դրա խոհեմությո՞ւնը, գուցե խիզախությու՞նը։ Հատկանշական է, որ իշխանությունը և հանդիսատեսը նշում են հազար ու մի հորինած պատճառ, բայց մենք՝ մասնակիցներս, անբացատրելիորեն լուռ ենք։ Կան խորքային պատճառներ, որոնք, հատվելով մի ամբողջականության մեջ, դառնում են լուրջ, առայժմ անհաղթահարելի խոչընդոտ՝ այս մղձավանջից դուրս գալու համար.

1.  Հարթակները չեն ելնում այն իրողությունից, որ գործ ունենք պարտության հասարակության հետ։ Դա լրիվ այլ հոգեվիճակ է, այլ սոցիոլոգիա, որը պահանջում է այլ բովանդակություն և այլ հռետորաբանություն։ Սովորաբար հարթակներից  հնչած խոսքը ուղիղ հակադիր տրամաբանության մեջ է. այն չի խոսում լայն զանգվածների սրտի հետ, չի արտացոլում նրանց իրական վախերն ու տրամադրությունները։

2.  Չի դրվել անհրաժեշտ ռեսուրս՝ պայքարի համար։  Կազմակերպչական ծավալուն գործ իրականացնելու, պայքարի մեքենա սարքելու, հասարակական տրամադրություններ փոխելու և դրանցով իշխանություն փոխելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական մեծ ռեսուրս։ Այդ ռեսուրսին տիրապետողների մեծ մասը դա չի արել։ Նրանք հիմա արդեն կարող են վստահ լինել, որ հետագա վարանումը բերելու է ավելի ծանր հետևանքների, այդ թվում՝ նաև անձամբ իրենց համար։ 

3.Կոլաբորիացիոնիստների մեծ թիվը. սա փաստ է։ Նրանց մի մասը նույնիսկ օրվա կեսը մեղադրում է մեզ, թե բա ինչո՞ւ չեք կարողանում սրանցից ազատվել։ Ո՞նց կարողանանք, երբ դուք չորս խաղ եք խաղում։ Բայց մենք նաև չենք կարողացել ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ կոլաբորիացիոնիզմը լինի հանրային ծանր պարսավանքի առարկա։

4.  Շարժման անդամների միջև կտրուկ անհավասարությունը։ Մեկը պայքարի ընթացքում տուն պահելու խնդիր ունի, կողքինը շարունակում է միլիոններ աշխատել այս իշխանության օրոք կամ նույնիսկ հետ, մեկը հայտնվում է բանտում՝ առանց փաստաբանի կամ ընտանիք պահելու տարրական միջոցների, մյուսները շարունակում են իրենց էլիտար կյանքը։ Հեղափոխության «եղբայրություն, հավասարություն» սկզբունքը գռեհկության աստիճանի խախտվում է։ 

5.Լայն հասարակությունը (ներառյալ՝ պայքարող) ունի հստակ հավաքական հարցադրում՝ հանրային ռեսուրսի և պաշտոնների շնորհիվ անարդար կերպով հարստացած խավին։ Հարթակները դեռևս չեն գտել այս դժվար հարցադրմանը պատասխանելու ձևը և համառորեն խուսափում են դրանից։ Սա ստեղծում է խզվածություն՝ հարթակների և լայն հասարակության միջև։ Սա տալիս է իշխանությանը հնարավորություն՝ «նախկինների թալանի և ապօրինի գույքի» թեմայի խաղարկման համար։

Եվ այդպես շարունակ լինելու է, քանի դեռ ազնիվ պատասխան և լուծման առաջարկ գտնված չէ։ Կոպիտ ասած՝ շատերը կարող են Նիկոլի հակակոռուպցիոն դատախազներին փորձել համոզել, որ իրենք սրբեր են ու օրինական միլիոնատերեր, բայց լայն հասարակությանը համոզել հնարավոր չէ։ Այստեղ այլ լուծումներ են պահանջվում։6.    Հարթակների, հրապարակի և Աժ խմբակցությունների աշխատանքային –մարտավարական աններդաշնակությունը։ Մի պահից սկսած՝ ԱԺ-ն ապրում է այլ իրականության մեջ, հարթակը՝ այլ, հրապարակը՝ լրիվ ուրիշ։

Չի կարող հարթակից հրապարակվել «Նեռը պետք է հեռանա» ուղերձը, իսկ ԱԺ-ում՝ համատեղ աշխատվել։ Հասարակությունն այս դիսոնանսը զգում է, ֆիքսում, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։ Այս կոնֆլիկտի լուծումը հարթակները չեն գտնում։7.    Ստրատեգիական համբերության բացակայություն. պատկերացումները, թե մեկ միտինգով կամ մեկ շաբաթվա պայքարով իշխանություն կփոխվի։ Բոլոր շարժումները սկսվել են այս հոգեբանությամբ։ Եվ միայն անհաջողությունից հետո են ընդունում, որ մյուս՝ համբերատար պայքարի տեսակետը ճիշտ էր։ Ամենաարագ հաջողությանը բերելու է համբերատար պայքարի տրամադրվածությունը։8.    Հարթակների ուղերձները արտաքին աշխարհին. կամ կոպիտ սխալներ են եղել, կամ ուղղակի անհասկանալի՝ հարևանների, դաշնակիցների և հակառակորդի համար։

Հ.Գ. Ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային. որովհետև միանշանակ վստահ եմ, որ առաջիկայում ճիշտ աշխատանքի դեպքում էֆեկտիվ պրոցեսներ հնարավոր են, որոնք կա´մ արտահերթ, կա´մ հերթական ընտրությունների ժամանակ պետական խորքային ռեստարտի հնարավորություն կտան։ Բայց հաջողության համար կարևոր է անհաջողության պատճառները խիզախորեն ընդունել։Պետության համար (և անգամ այս իշխանության համար) շատ կարևոր է, որ փոփոխությունները լինեն սոլիդ ուժերի խաղաղ շարժման արդյունքում։ Այլ սցենարները մեծ պայթյունի տարբերակներ են, մեկը մյուսից վտանգավոր»։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Լրահոս

Չարենցավանում ճակատ-ճակատի բախվել են «Mercedes»-ները․ կա 1 զոհ, 3 վիրավոր
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Կարևոր
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է տնային կալանքով
Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին
ՀՀ ՊՆ Բաղրամյանի «պալիգոններում» պայթյունի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր
ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնա. Թրամփ
Պարզվել է Չարենցավանի դատարանում 24 քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը
Եթե նա կարողանա հաղթել Մախաչևին կդառնա այս մարզաձևի լեգենդը․ Ծառուկյան
Տիգրանաշենը կանգնած է դատարկվելու եզրին․ սահմանամերձ գյուղի բնակիչները ապրում են անհանգստության և անորոշության մեջ (տեսանյութ)
ChatGPT-ն արագացնում է ուսումը, բայց վնասում է հիշողությանը
Մայր Աթոռում կատարվել է Ոտնլվայի կարգը
370 շահառու կօգտվի բնակարանային ապահովության և այլ ծրագրերի ֆինանսական աջակցությունից
Ախուրյանի ոստիկանների բացահայտումը. տաքսու մեջ թողնված խոշոր գումարը վերադարձվել է (տեսանյութ)
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
Լիակատար սատարումս՝ երիտասարդներին․ Թովմաս Առաքելյանը՝ Մինասյան եղբայրներին
Ըստ ՆԳՆ-ի՝ Հայաստանում նվազել են վրաերթերի, դրանց հետևանքով զոհերի թիվը
Նոր մանրամասներ Իսակովի պողոտայում բռնկված հրդեհից
Վնասվել է իրանական ինժեներական գլուխգործոց համարվող կամուրջներից մեկը
Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Մինասյանին

Լրացուցիչ նորություններ

...

Կարևոր հաղթանակ Հայաստանում սպանված չեչեն աղջկա` Այշատ Բեյմուրադովայի գործով. Նարեկ Ալոյան

18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան

ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան․ Վարդան Ոսկանյան

Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան

Նա, ով պատրաստ կլինի կրել Չարչարանաց խաչելության ճանապարհը, նա էլ կհասնի Հարության հաղթանակին. Բագրատ Սրբազան

Այս կնոջ բոլոր խոսքերի տակ անթաքույց ստորագրում է արցախացիների 90 տոկոսը․ Ռոման Երիցյան

Արցախից թռել ես դու՝ այն ճանաչելով Ադրբեջանի անբաժանելի մաս․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Հերի՛ք է ստեղ, մանիպուլացնեք ժողովրդին. Լիա Սարգսյան

Աչքներս լույս․ իսրայելցի գեներալը ամբողջ թիմով գալիս է «Հայաստանին ծառայելու»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)

Միշտ մտածել եմ, որ մի բարակ գիծ կա, որը գոնե Արմինե Օհանյանի դեպքում Նիկոլը չի հատի․ Նաիրա Զոհրաբյան

Խորին ցավակցություններս ընտանիքին և հարազատներին

Կյանքը շատ-շատ սիրող պապաս․ Նինա Տիտանյանը՝ հոր կորստից հետո գրառում է արել

Այն ուժերը, որոնք կարծում են՝ Նիկոլի ընտրության պարագայում Հայաստանին սպառնում է Ղարաբաղի ճակատագիրը, պետք է միավորվեն․ Առաքել Սեմիրջյան

Մի մոռացեք, որ Վազգենը 120 օր կալանքի տակ է․ Նաիրա Զոհրաբյան

Իրանի նպատակը ոչ թե պատերազմի դադարեցումն է, այլ պատերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պատերազմը․ իրանագետ

Իրանը կարծես թե մտադիր չէ կրկնել 2025 թվականի 12-օրյա պատերազմի պատմությունը․ Հակոբ Բադալյան

Թող Աստված բազմապատիկ վերադարձնի ձեզ ձեր բարությունը. Հրուշ Մնոյանի հուզիչ ուղերձը

Փաշինյանը փաստորեն ցուցադրաբար սկիզբ է դնում Հայաստանը թուրք-ադրբեջանական գաղութի վերածելու ծրագրին․ Արմեն Այվազյան

Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ հարաբերություններ ունենա՞լն է ամոթ, թե՞ Ալիևին օր ու մեջ «շնորհակալություն» ասելը. Արման Աբովյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Հայաստանի թուրքական բռնազավթումն արդեն երևում է անզեն աչքով. Արմեն Այվազյան