Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ի՞նչ են հուշում աստղերն այսօր. Աստղագուշակ հունվարի 16-ի համար


Խոյ. Սա ձեզ համար բեղմնավոր ու լավ հեռանկարներ բացող օրերից է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի աղբյուրից ֆինանսական միջոցներ, սակայն պետք չէ շտապել դրանք ծախսել, քանի որ շուտով կգտնեք դրանց համար ավելի արժանի կիրառություն:


Ցուլ. Դուք այսօր նոր զգացումների կարիք ունեք, այնպես որ արժե առաջին հերթին մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել: Հենց’ դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձրունքներ:  Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով ավարտին կհասցնի ձեր նախկինում սկսած նախագծերը:


Անձնական հարցերում բավական հակասական վիճակ է. մի կողմից ձգտում եք կայուն փոխհարաբերությունների, մյուս կողմից անհանգտանում եք, որ դա կարող է ձեզ ձանձնացնել: Ինքնահեգնանքի կաթիլը օրվա մեջ ձեզ կօգնի վեճից խուսափելուն:


Երկվորյակներ. Համապատասխան օր է բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, այն վերլուծելուց և հին սխալները ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել:  Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի: Ցանկություն կունենաք սիրելի մարդու հետ կիսվել ձեզ հուզող հարցի շուրջ, սակայն այսօր դա պետք չէ անել, քանի որ ձեր անկեղծությունը կարող հանկարծ ձեր դեմ դուրս գալ:


Խեցգետին. Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել` դրանք արագացնելու համար: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար.

Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է: Օրվա ընթացքում բավական ժամանակ կունենաք կոկետությունների, սիրախաղի, հետաքրքիր ծանոթությունների համար: Սակայն ձեր նախազգացումը ձեզ հուշում է, որ որևէ լուրջ բան պետք չէ ակնկալել և  չի սխալվում:


Առյուծ. Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր  հին ընկերների հետ, ում ծանոթ են ոչ միայն ձեր ուժեղ, այլև` թույլ կողմերը: Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը: Բազմամարդ տեղերում հնարավոր են տհաճ միջադեպեր, վտանգ կա կորցնելու արժեքավոր իր: Օրվա երկրորդ կեսին անուշադիր ու ցրված կլինեք, ինչը բացասաբար կանդրադառնա ընտանեկան գործերի վրա:


Կույս. Այսօր դուք շատ զգույշ եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քարերից և դիմակայել բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես` շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք:


Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ: Հնարավոր է ռոմանտիկ հրապույր, որը հետագայում կարող է ձեզ համար բուռն էմոցիաների աղբյուր դառնալ: Հիշեք, որ այդ էմոցիաները ոչ միայն հաճելի են, այլև ձեզ շատ ցավ կպատճառեն:


Կշեռք. Այսօր պետք է ձգտեք սովորականից ավելի զգույշ լինել, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ձեզ ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան` հաջողություն: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:

Մտերիմների հետ հարաբերությունները դասավորվում են բարդ, պաշտպանեք ձեր շահերը, եթե անգամ ստիպված եք լինելումեթոդներ կիրառել:


Կարիճ. Հանգիստ ու չափավոր օր է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր առաջարկությունների հետ:


Սիրելի մարդը ձեզանից հեռանում է, ինչը ձեզ համար անչափ մտահոգիչ է. արժե անգամ մտածել այն հարցի շուրջ, թե արդյոք իմաստ ունի շարունակել հարաբերությունները, որոնցում, թվում է, թե ոչ կրակ է մնացել, ոչ`կիրք: Դուք չեք շտապում որոշում կայացնել և դա ճիշտ է. ստիպված չեք լինի հետո փոշմանել տաք գլխով արված վարքի համար:


Աղեղնավոր. Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը  հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում:

Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի: Ձեր հասցեին շատ կլսեք հաճոյախոսություններ, սակայն ուշադիր եղեք այն մարդու հանդեպ, ով հիացմունքով է հետևում ձեզ և լռում է. հենց նա ձեր կյանքում կարևոր դեր է խաղալու:


Այծեղջյուր. Այսօր որևէ էական բան տեղի չի ունենա, եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ: Գործել պետք է բավական զգուշությամբ` հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան` դրան նրանք արժանի են: Խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց, հատկապես` եթե դրանում արտաքին միջամտություն կա:

Չափազանց բարդ են ընթանում ֆինանսական կամ ունեցվածքի հետ կապված հարցերը, և շահերի բախման դեպքում փոխզիջում գտնելը գրեթե անհնար է: Հատկապես զգույշ եղեք ուղևորությունների ժամանակ. չի բացառված արժեքավոր փաստաթղթերի կորուստ: Ինքնազգացությունը դրական կլինի, եթե հրաժարվեք ավելորդություններից:


Ջրհոս. Օրը կարող է օգտակար կամ հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է, այնպես որ` պետք է ընտրեք, թե ինչն է ձեզ համար առավել նախընտրելի: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ` գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի:

Անհրաժեշտության դեպքում կարող եք սպորտով կամ ծանր ֆիզիկական գործով զբաղվել, քանի որ բարձր կենսական ներուժը դա թույլէ տալիս:  Այսօր անցանկալի են ձեր իմիջի հետ կապված էքսպերիմենտները: Եթե մտադիր եք կոշիկ, հագուստ կամ աքսեսուարներ ձեռք բերել, ապա նախապատվությունը տվեք փորձված ֆիրմաներին ու մոդելներին:


Ձկներ. Այսօր պետք չէ դյուրահատավ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ ինքներդ ձեզ ապահովագրելով:

Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց: Նախընտրեք լավ հանգիստը հաճելի մարդկանց միջավայրում, ինչը օգտակար կլինի թե ֆիզիկական, և թե հոգևոր առումներով: Մտերիմ մարդու հետաքրքիր միտքը, լավ խորհուրդը կարող է զգալի դրական լիցքեր հաղորդել:

Լրահոս

ՈւՂԻՂ․ Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրան–ԱՄՆ–Իսրայել՝ նոր պատերազմական լարվածություն. Ալեն Սիմոնյանի պատվիրակությունը կմեկնի Թուրքիա
Axios. Իրանը հստակեցրել է, որ չի ցանկանում դադարեցնել հակամարտությունը ԱՄՆ-ի հետ
Հայաստանը հերթական անգամ տեսանելի փոսում է Փաշինյանի անփառունակ կառավարման հետևանքով. Աշոտյան
Լույսը Վառի´ր. Երբ նա այլևս կողքիդ չէ
Ակրոպոլիս․ քաղաքակրթության օրրան. Համաշխարհային արվեստի գլուխգործոցները
ՀՀ թեժ քաղաքական օրակարգ․ ԵՄ խոստումներ, Ցեղասպանության թանգարանի սկանդալ և կոշտ հայտարարություններ
«Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ)
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ․ պայթյուն՝ ավտովերանորոգման կետում (տեսանյութ)
Ռուսաստանին տրված ԱՄՆ-ի նոր նավթային լիցենզիան արգելում է Իրանի հետ գործարքները
Նազարբեկյան 26 հասցեում վաղը քանդելու են շինություններ, բնակիչները մտադիր են դիմադրել
ՈՒՂԻՂ. «Հայաքվեն» ներկայացնում է ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգը
Կարևոր
Նիկոլ, էս ո՞ւր հասանք. Դավիթ Սանասարյան
Նեթանյահուն հայտնել է, որ Թրամփի հետ «գրեթե ամեն օր» խոսում է հեռախոսով
Ռուբիոն կուղեկցի Թրամփին Չինաստան՝ չնայած պատժամիջոցներին
«Հրապարակ»․ ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին
«Հրապարակ»․ Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի
«Իրավունք». Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
«Իրավունք». «Վերջ, կինոն պրծավ». Տիրադավները որոշել են

Լրացուցիչ նորություններ

...

Լույսը Վառի´ր. Երբ նա այլևս կողքիդ չէ

Մարտը ամեն ինչ կփոխի. Թամարա Գլոբան անվանել է այն նշանները, որոնց գարնան կեսերին կտրուկ փոփոխություններ են սպասվում

«Յուրաքանչյուրս մեր պատմությունն ունենք, որը միշտ չի երևում նկարներում». Անդրեի նոր հրապարակումը

Լույսը վառի´ր. Երջանկությունը` կնոջ աչքերով (տեսանյութ)

Լուվրի թանգարանը. Համաշխարհային արվեստի գլուխգործոցները

Օլիվիա Դինը հռչակվել է Մեծ Բրիտանիայի պոպ երաժշտության թագուհի

Գարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի

Ինչ է պատահել Աստղիկ Ալավերդյանի որդուն. դերասանուհին մանրամասնում է

Երեք կենդանակերպի նշանների կյանքը առաջիկա օրերին 180 աստիճանով կփոխվի

Միլանի Դուոմո տաճարը. Համաշխարհային արվեստի գլուխգործոցները

Lamborghini-ն ամբողջությամբ հրաժարվել է էլեկտրական սուպերմեքենայի ծրագրից (Լուսանկարներ)

Ուղիղ եթերում մի քանի վայրկյան գեղեցկության ֆիլտրի անջատվելու հետևանքով բլոգերը կորցրել է 140 հազար հետևորդ

Իմ սրտի մի կտորը. Շուշաննա Թովմասյանի հուզիչ հրապարակումը դստեր հետ

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք փետրվարի 16-ից 22-ը կունենան ֆինանսական հաջողություն

Ով կհարստանա և ով կաղքատանա փետրվարի 15-ից 28-ը

Ինչպես ապրել փետրվարի 16-ից 22-ը՝ ներդաշնակ լինելով ինքներդ ձեզ հետ՝ ըստ չինական աստղագուշակի

Գարունը նոր ֆինանսական հնարավորությունները ու հեռանկարներ կբերի կենդանակերպի երեք նշանների

Highlander-ը կդառնա ամբողջովին էլեկտրական (Լուսանկարներ)

Թողարկվել է iOS 26.3-ը, որում կարելի է գտնել բազմաթիվ նոր գործառույթներ

Այս երեք նշանները կունենան ամեն ինչ, մնացածը կզղջան դրա համար, իսկ ոմանց կյանքը կփոխվի մեկ շաբաթից