ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Ինձ թվում է՝ մենք լավ չենք պատկերացնում ինչ է նշանակում գերիների վերադարձը նախընտրական գործիք դարձնելը:
Դա նշանակում է ուղիղ և պաշտոնապես Ալիևին ասել՝ դու անսահման հնարավորություն ունես Հայաստանի ներքին գործերին միջամտելու։
Ուզում ես Հայաստանում քեզ հարմար ռեժիմ՝ գերեվարիր ՀՀ քաղաքացիներին, տարիներով պահիր Բաքվի բանտերում, հետո ընտրությունների նախաշեմին նրանցից մի քանիսին բաց թող։
Ու այդպես հավերժ։
Չի կարելի թույլ տալ, որ սա աշխատի։
Հանրությունը պետք է իսկապես ուրախությամբ ընդունի մեր գերիների վերադարձը, բայց բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը ու նոր գերիներ չունենալը պետք է լինի ցանկացած իշխանության առջև դրված պահանջ, որի կատարումը պետք է լինի ինքըստինքյան ենթադրելի գործ, ոչ թե մեծ լավություն հանրությանը կամ ձեռքբերում, որը վաճառվում է ամենաթանկ գնով, ու դրանով արդեն Ադրբեջանի ձեռքում գերի կդառնանք բոլորս»։








