Մանուկ քահանա Զեյնալյանը գրում է․
«Ես՝ որպես նախկին գնդերեց, ամենայն քաջությամբ և նախանձախնդրությամբ ծառայել եմ Հայոց բանակում՝ գիտակցելով, որ մեր ծառայությունը ուխտ է՝ Աստծո, իմ Սուրբ Հայրենիքի և զինվորի առաջ։ Գնդերեցի ծառայությունը եղել է սուրբ պարտք, ոչ երբեք գործիք շահի կամ դավադրության համար։
Խստորեն դատապարտում ենք այն խայտառակ երևույթը, երբ որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնական լիազորություններն ու իշխանությունը, համարձակվում են ճնշում գործադրել գնդերեցների վրա՝ փորձելով նրանց ներքաշել անամոթ տիրադավների շարքերում։
Սա ծանր մեղք է՝ ոչ միայն զինվորական կարգապահության, այլև ազգային խղճի դեմ։ Ով զինվորական կոչումն օգտագործում է պառակտում սերմանելու, խաբեությամբ ու հարկադրանքով մարդկանց դավաճանության տանելու համար, նա ոտնահարում է իր իսկ ուսադիրի պատիվը։
Խիստ հորդորում և զգուշացնում ենք․ գնդերեցներին չլինել դավաճան։ Դուք կոչված եք ծառայելու ճշմարտությանը, հայրենիքին և ժողովրդի միասնությանը։ Ցանկացած փորձ՝ գնդերեցներին շեղելու այդ ճանապարհից, դատապարտված է պատմության, խղճի և Աստծո առաջ։
Խոնարհ աղոթքով՝
Մանուկ քահանա Զեյնալյան»։








