Goal պարբերականը հրապարակել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի վատագույն տրանսֆերների վարկանիշային աղյուսակը։
«Հակառեկորդակիրների» ցուցակը գլխավորում է «Լիվերպուլի» հարձակվող Ալեքսանդր Իսակը։ 125 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ ֆուտբոլիստն Անգլիայի առաջնության 10 խաղում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ։
Ստորև ներկայացնում ենք մրցաշրջանի գլխավոր տրանսֆերային հիասթափությունների տասնյակը՝ ըստ Goal-ի․
Ալեքսանդր Իսակ («Լիվերպուլ») – 125 մլն ֆունտՀարվի Էլիոթ («Ասթոն Վիլա») – վարձակալություն «Լիվերպուլից»Առնո Կալիմուենդո («Նոթինգեմ Ֆորեսթ») – 26 մլն ֆունտԷնթոնի Էլանգա («Նյուքասլ») – 55 մլն ֆունտԲենիամին Շեշկո («Մանչեսթեր Յունայթեդ») – 74 մլն ֆունտՎիկտոր Յոկերեշ («Արսենալ») – 55 մլն ֆունտՄիլոշ Կերկեզ («Լիվերպուլ») – 40 մլն ֆունտՋեյդոն Սանչո («Աստոն Վիլա») – վարձակալություն «ՄՅՈւ»-իցԹիերնո Բարի («Էվերթոն») – 28 մլն ֆունտՋեյմի Գիտենս («Չելսի») – 52 մլն ֆունտՌանդալ Կոլո-Մուանի («Տոտենհեմ») – վարձակալություն ՊՍԺ-ից:








