Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը եվրոպական երկրներին մաղթել է գալիք տարում վերադառնալ առողջ բանականությանը։
Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։ «Շնորհավոր Նոր Տարի։ Թող 2026 թվականը լինի խաղաղության տիրակալության և Եվրոպայի առողջ բանականության վերադարձի տարի», - հայտարարել է քաղաքական գործիչը։
Օրբանը նմանատիպ ուղերձ է հղել Եվրոպային իր Սուրբ Ծննդյան գրառման մեջ։
Նա մաղթել է, որ Բուդապեշտի «խաղաղության նկատմամբ հանձնառությունը» «ոգեշնչի Եվրոպային հետևել ճիշտ ուղուն»։








