Մադրիդի «Ռեալի» հարձակվող Էնդրիկը կտեղափոխվի «Լիոն»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆրանսիական ակումբը մինչև 2026թ. հուլիսի 1-ը կվարձակալի բրազիլացուն։
Վարձակալության ավարտին «Լիոնը» չի ունենա տրանսֆերային իրավունքի գնման պայմանագրային հնարավորություն։
«Ռեալն» այս ընթացքում կվճարի 19-ամյա հարձակվողի աշխատավարձի 50 տոկոսը։ Մյուս կեսը կվճարի «Լիոնը»։
Էնդրիկն «Ռեալում» է 2024թ. հուլիսից, 40 խաղում խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։








