Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանը խոստացված համերգով կվերադառնա Երևան


Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը, որի վիրտուոզ կատարումներն անտարբեր չեն թողնում ոչ ոքի, «ԹԻ ԷՄ փրոդաքշն»-ի հրավերով համերգային ծրագրով կվերադառնա Երևան: Համերգային երեկոն տեղի կունենա հունիսի 3-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մալիկյանի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ ջութակահարը երկար ճանապարհ է անցել, հանդես եկել աշխարհի հեղինակավոր բեմերում: Նրանք են դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահար Դայան Աբադը:

Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյան բեմում ելույթ է ունեցել 2023-ի հոկտեմբերին՝ անմոռանալի հույզեր պարգևելով հանդիսատեսին և խոստանալով վերադառնալ հայրենիք:Համացանցում հրապարակված տեսանյութում Արա Մալիկյանն ասում է՝ շատ ուրախ է, հուզված, որ վերադառնում է իր սիրելի Երևան՝ տեսնելու սիրելի ընկերներին, սիրելի երևանցիներին:
Ավելի վաղ խոսելով «The Ara Malikian World Tour»-ի մասին, որի շրջանակում իրականացվում է երևանյան համերգը՝ ջութակահարը նշել է. «Երբ տեսա, թե ինչպես է որդիս ամիսներ շարունակ տևած անկումներից, անհաջող փորձերից և ճիգերից հետո իր առաջին քայլերն անում, հասկացա, որ բոլորս էլ ժամանակին ունեցել ենք այդ ուժը, որ հետզհետե մոռացվել է։ Երեխաները քնքուշ են, չեն վախենում սխալվելուց, ազատ են ու արտահայտվող: Երբ նայում ես մանկանը, հասկանում ես՝ ով ես եղել, թե որքան երկար ժամանակ է, որ քեզ զրկել ես այդպիսին լինելուց։ Այս շրջագայությունը ծնվել է իմ դիտարկումների արդյունքում, երբ հետևել եմ, թե ինչպես է մեծանում իմ որդին, ինչպես եմ հասակ առնում նրա հետ։ Այստեղ այն հնչյուններն ու մեղեդիներն են, որ արտահայտում են իմ զգացողությունները և զավակիս միջոցով ոգեշնչել են ինձ: Շրջագայությունը լի է դինոզավրերով, ռոբոտ-կաղամարներով, ժամանակի մեքենաներով, թռչող դաշնամուրներով և երկլեզու միմոսներով։ Սա այն ալբոմն է, որը մոռացության էի մատնել, բայց որը հզոր ներգործություն ունի։ Զարմանահրաշ է յուրաքանչյուր օր բացահայտել դրանց հմայքն ու գրավչությունը»:

Արա Մալիկյանը ծնվել է Լիբանանում, սակայն երկար տարիներ ապրում և ստեղծագործում է Իսպանիայում: Նրա տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ ստիպված է եղել ապրել և սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանի առաջին մեծ համերգը կայացել է 12 տարեկանում, իսկ երկու տարի անց՝ դիրիժոր Հանս Հերբերտ Յորիսի միջնորդությամբ, գերմանական կառավարության կողմից կրթաթոշակ է ստացել՝ Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում սովորելու համար։ Մալիկյանը շարունակել է իր կրթությունը Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ պրոֆեսորներից։ 2015-ին Մադրիդի Թագավորական թատրոնի հետ համագործակցությամբ վերաթողարկել է իր ալբոմը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին։Մալիկյանի վերջին տարիների խոշոր շրջագայություններից է «15»-ը, որը հանրության և քննադատների շրջանում մեծ հաջողություն է ունեցել՝ ավելի քան 175 հազար հանդիսական և ավելի քան 150 համերգ։

Լրահոս

Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի
Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
36 ժամ ջուր չի լինի
Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը
Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու
Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»
Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել
Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի
Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Լրացուցիչ նորություններ

...

Պետությունը շարունակելու է ներդրումներ կատարել դպրոցների բարելավման, ուսուցիչների մասնագիտական զարգացման և աշխատանքի խրախուսման ուղղությամբ. ԿԳՄՍ նախարար

Եվրոպայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտները վտանգված են

«Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանին որոշ իմաստով անգամ սրբազան է»․ «Դիալոգ» մատենաշարի նոր հրատարակությունների շնորհանդեսը

Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը

«Հայկական մոտիվներ»․ մեկ մեծ գրական երկխոսության երկու հատորը

Գիտնականները խաղողի մեջ հայտնաբերել են մի նյութ, որը կարող է կանգնեցնել տարածված հիվանդություններից մեկը

Արևը, Լուսինը և մարդկային զոհերը․ գիտնականը բացահայտել է հին օրացույցի սարսափելի գաղտնիքը (տեսանյութ)

Հազարավոր տարիներ մարդկանց կողքին. գիտնականները բացահայտել են թասմանյան սատանաների հարևանության և անհետացման անսովոր պատմությունը

Ոչ միայն գրքեր․ գիտնականները բացահայտել են կյանքի վրա գրադարանների ունեցած անսպասելի ազդեցությունը

Արծաթ Գերմանիայից, Շվեդիայից և իսլամական աշխարհից. Ֆինլանդիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի ամենամեծ գանձարանը

Մինչև 2050 թվականը քաղցկեղի դեպքերը կարող են աճել 67%-ով

Երեք ջրավազան և սաունա․ Սերբիայում հայտնաբերել են հռոմեական կայսեր շքեղ բաղնիքները

Հնագույն ԴՆԹ-ն ցրեց «ամերիկյան չիտայի» մասին առասպելը

«Գալիլեյի պատրաստածը». գիտնականը հայտնաբերել է XVII դարի աստղադիտակի առեղծվածային նկարագրություն

Ոչ միայն սրով. հնագույն միլիոնավոր մետաղադրամները ցույց են տվել, թե ինչպես էր Հռոմը ինտեգրում նվաճված հողերը

Ինչո՞ւ են մոծակները ոմանց ավելի շատ խայթում, իսկ մյուսներին՝ ավելի քիչ

Նոր բացահայտումներ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում

Պարզվել է, որ սուրճը կարևոր օգտակար ազդեցություն ունի տարեցների վրա

Հունաստանում հայտնաբերել են մետեորիտային երկաթից պատրաստված հին մատանիներ․ դրանք կրել է բրոնզի դարի էլիտան

Ընկերություն աշխատավայրում. գիտնականները տղամարդկանց և կանանց միջև անսպասելի տարբերությունեն հայտնաբերել