Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները զարգանում են, և առևտրաշրջանառությունը բարելավվել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։
Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը խոստումնալից ծրագրեր ունեն էներգետիկայի, այդ թվում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության համար։
Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։








