Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Արցախը քո սիրտն էր, Մայր Հայաստանը քո ոգին»․ այսօր հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91–րդ տարեդարձն է

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, հայազգի բարերար, վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի ծննդյան 91-րդ տարեդարձն է։



Մեծանուն հայի տեսակ, ով իր ողջ կյանքն ու գործունեությունը նվիրեց հայրենիքի բարօրությանն ու ապագա սերունդներին ավանդեց մնայուն արժեքներ։



Շնորհավո՛ր երկնային ծնունդդ, մեծանու՛ն մարդ։



Կառլեն Լազարի Եսայան (1933, դեկտեմբերի 21, Մեծշեն, Մարտակերտ, Արցախի Հանրապետություն - 2014, հունիսի 12, Երևան), հայ բժիշկ, բարերար, Հայաստանի վաստակավոր բժիշկ (2006)։



Կենսագրություն



1951-1953 թվականներին սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետում։

1953-1954 թվականներին աշխատել է Թալիշ գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ։

1954-1957 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։

1958 թվականին աշխատել է Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի դպրոցում։

1958-1964 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում։

1962-1979 թվականներին եղել է բուժաշխատողների արհմիության կոմիտեի անդամ։

1964-1976 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության արհմիության կոմիտեի պատասխանատու քարտուղար, 1977-2003 թվականներին՝ Երևանի 8-րդ բուժմիավորումում՝ որպես գլխավոր բժշկի փորձագիտական գծով տեղակալ, 2003-2004 թվականներին՝ «Դավիթ Անհաղթ» բժշկական կենտրոնի տնօրենի փորձագիտական գծով տեղակալ, 2004-2014 թվականներին «Դավիթ Անհաղթ» ԲԿ-ի ԲՓՀ-ի նախագահ։ 2006 թվականին ընտրվել է Եվրոպայի Ակադեմիայի բնական գիտությունների իսկական անդամ։
Կառլեն Եսայանին նվիրված հուշարձան Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում։

Կառլեն Եսայանի արձանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող նրա անունը կրող պոլիկլինիկայի առջև։

Հայաստանի վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանը կնոջ՝ Հայաստանի վաստակավոր բժիշկ Սառա Եսայանի հետ միասին, տարիներ շարունակ բազմաթիվ բարեգործություններ են իրականացրել Հայաստանում և Արցախում։

Բարեգործություն

Հայաստան

Եսայանների հովանավորությամբ Արագածոտնի մարզում Տառ-քարերի մոտ տեղադրվել են Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու, Վռամշապուհ թագավորի և Մեսրոպ Մաշտոցի, Գրիգոր Լուսավորչի արձանները։

2013 թվականին Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ Երևանում Անդրանիկ Մարգարյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրվել է Հայաստանի նախկին վարչապետի բրոնզաձույլ կիսանդրին։

Կառլեն և Սառա Եսայանները առաջին նվիրատուներն են, ովքեր զգալի ավանդ են ներդրել հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի Երևանում կառուցվող տուն-թանգարանի հիմնադրամին։

Երևանում կառուցվել է Ֆ.Նանսենի թանգարանի շենքը (ամբողջությամբ կահավորվել է), որտեղ տեղադրվել է նաև Նանսենի հսկա արձանը։

Կողքին կառուցվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ իր երիցատնով (ամբողջությամբ կահավորվել են), սրբաքանդակ արձաններով, Գրիգոր Լուսավորչի, Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյակին նվիրված հուշարձան-կոթողը, զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարը, 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարը, Վարդան Մամիկոնյանի արձանը, Արցախը խորհրդանշող «Պապիկ-տատիկի» արձանը, Մեսրոպ Մաշտոցի և Հակոբ Մեղապարտի քանդակերով Գրքի հուշարձանը, Լրագրողի բրոնզե արձանը, որը խորհրդանշում է անվախ, անկաշառ ու հայրենիքին նվիրյալի կերպարը և մարմնավորում է ազատ խոսքի կրողների իրական պատմությունը՝ սկսած 1980 թվականի հայտնի իրադարձություններից, հայ ազգի բարեկամ Ջորջ Գորդոն Բայրոնի արձանը, «Նանսենի անձնագրի» հուշարձանը և բազում այլ խաչքարեր և սրբաքանդակներ։

2014 թվականին Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եղեկեցում Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է խաչքար։

2015 թվականին Սուրբ Զորավոր եկեղեցու բակում տեղադրվել է աղբյուր-խաչքար հուշարձանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։

2015 թվականին Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի մատուռի դիմաց տեղադրվել է թևավոր խաչքար։

2015 թվականին Սուրբ Հովհաննես եկեղեցու կենտրոնական մուտքի ձախ և աջ կողմերում տեղադրվել են Ջուղայի զույգ խաչքարերի կրկնօրինակները։

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար։

2015 թվականին Կառլեն և Սառա Եսայանների աջակցությամբ լույս է տեսել Արկադի Ասրյանի «Հայաստանի հերոսներ» գիրքը, որում ներկայացված են հայ ժողովրդի այն հերոսները, որոնք գործել են մարտական և աշխատանքային սխրանքներ ու աշխարհի շատ երկրներում դարձել են հերոսության հավերժական օրինակ։

2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Երևանի Հաղթանակի զբոսայգում տեղադրվել է Ղարաբաղյան ազատագրման և Աֆղանական պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին նվիրված խաչքար։

2016 թվականին, բարերարների հովանավորությամբ՝ Հայաստանի փաստաբանների պալատի շենքի պատին տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի քանդակած Մխիթար Գոշի դիմաքանդակը։

2016 թվականին Էջմիածին քաղաքում՝ Էջմիածնի 2701 թվականի կապակցությամբ, բարերաներ Կառլեն և Սառա Եսայանների կողմից տեղադրվել է Տիգրան Մեծի արձանը։

2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից ամբողջությամբ վերակառուցվել է և ամբողջովին կահավորվել է Երևանի «Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ շենքը, որը հանդիսանում է Երևան քաղաքի սեփականությունը։
Արցախի Հանրապետություն

Կառլեն և Սառա Եսայանների կողմից Մարտակերտի շրջանի Մեծ Շեն գյուղում կառուցվել է Հայրենական պատերազմում և Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների, հերոսների հուշահամալիրը։

2004-2011 թվականների ընթացքում գյուղում ծնված յուրաքանչյուր երեխայի համար Եսայանները կատարել են 1000 դոլար նվիրաբերում։

Մարտակերտի ազատագրման կապակցությամբ Եսայան ամուսինները տեղադրել են հաղթական արծվի արձանը։

Մեծ Շենում Եսայանների ընտանիքի աջակցությամբ կառուցվել է Սուրբ Գևորգ եկեղեցին՝ շրջապատված խաչքարերի պուրակով։

Կառուցվել և 2011 թվականին ավարտվել է Մեծ Շենի գյուղապետարանը, հարակից պուրակը՝ արձանախմբերով (Ֆիդայու, Պըլը Պուղու և արմատները խորհրդանշող «Պապիկ-տատիկի և թոռան» արձանը, Հայաստան-Արցախ միասնության խորհրդանիշ հանդիսացող Բռունցքի արձանը)։

Կառուցվել է գյուղի մանկապարտեզը, խաղահրապարակը, գյուղի հանդիսությունների սրահը, վերակառուցվել է դպրոցը՝ հարակից խաղահրապարակներով, լողավազանով, մարզադաշտով, և որպես երախտագիտության նշան՝ դպրոցն անվանակոչվել է Կառլեն Եսայանի անունով։

Եսայան ամուսինների կողմից կառուցվել և Մեծ Շենի համայնքին են նվիրաբերվել մակարոնեղենի և քարի արտադրության արտադրամասեր։

Կառլեն և Սառա Եսայանների հովանավորությամբ Մարտակերտի շրջկենտրոնում տեղադրվել են հրամանատարներ Սասուն Հակոբյանի հուշարձան–պանթեոնը և Վլադիմիր Բալայանի հուշարձանը։

2016 թվականին կառուցվել է Մարտակերտի շրջկենտրոնի հյուրանոցը (ամբողջությամբ կահավորվել է)։

2016 թվականին Արցախի Մեծ Շեն գյուղին նվիրաբերել են ԳԱԶ 32213 միկրոավտոբուս։

2016 թվականին Կառլեն և Սառա Եսայանների անունից Արցախի Մեծ Շեն գյուղում կառուցվել է մշակույթի տուն։

2016 թվականին Մեծ Շեն գյուղում կառուցվել է երիցատուն՝ իրենց իսկ կառուցած եկեղեցու մշտական գործունեությունն ապահովելու նպատակով։

2014 թվականին Նանսենի անվան այգում գտնվող Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի շենքը, որտեղ տեղադրվել է Նանսենի արձանը, Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ շրջապատված խաչքարերով և արձանախմբերով[2]

2016 թվականին Տիգրան Մեծի հուշարձան (Վաղարշապատ)[3]
Պարգևներ

2007 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալ

2007 թվականին Պաուլ Էռլիխի արծաթյա մեդալ

2006 թվականին Հայաստանի վաստակավոր բժիշկ

2010 թվականին «Երախտագիտություն» մեդալ, (Արցախի նախագահի հրամանագրով)

2010 թվականին Երկրապահ կամավորականների միության հուշամեդալ

2013 թվականին Հայաստանի առողջապահության նախարարության հուշամեդալ

2013 թվականին «Երևան քաղաքի պատվավոր բժիշկ» հուշամեդալ


Լրահոս

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ը
Հնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետո
Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է երեք կանանց վրա
Ճապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունը
Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից
Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել
WP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառով
Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին
Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության
Կանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. Ջրբաշյան
Կանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանք
Հիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայք
Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ Ծառուկյանը
Իրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները
2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան
ՈւՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 624-ի
Իրանի խորհրդարանի անդամ Ազիզին սպառնացել է Ուկրաինային վրեժ լուծել նավի վրա հարձակման համար
Թրամփը հերքել է այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ը չունի զինամթերք Իրանի հետ պատերազմի համար

Լրացուցիչ նորություններ

...

Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության

2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան

Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ի՞նչ է հայտնի այս պահի դրությամբ

Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՆԳՆ-ն ողբերգական վթարի մանրամասներ է հայտնում

Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ի ցերեկը կնվազի

Հայաստանը դարձավ վրացական լոլիկի գլխավոր ներմուծողը

Ի՞նչ գումարի չափով է Հայաստանը բանջարեղեն մատակարարել Վրաստանի շուկա

Վրաստանից արտահանվող դեղձի գլխավոր գնորդներից մեկը Հայաստանն է

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը կնվազի

Սուրեն Պապիկյանի նոր հրամանը՝ ժամկետային զինծառայողների վերաբերյալ

Հայ բժիշկն առաջին անգամ ընտրվել է համաշխարհային թվային առողջապահության կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ

Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Երգիծական պիեսում հարևաններն են՝ տարբեր առիթներով վիճում են, սակայն միշտ էլ գտնում են նաև երկխոսելու, միմյանց նկատմամբ բարի լինելու ձևեր, առիթներ

Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո ջրի երկու նմուշում հայտնաբերվել են կոլիֆորմ մանրէներ. ՀՎԿԱԿ

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կոնյակի գործարանի տնօրենը. Makaryannews

Հայաստանում «լքված շենքերի» ճակատագիրն արդեն հնարավոր կլինի հստակեցնել. Քաղաքաշինության կոմիտե