Դեկտեմբերի 21-22-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։
Այս մասին հայտնում են Կրեմլից։ Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 21-22-ը կգտնվի Սանկտ Պետերբուրգում և կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:








