Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է Ջեֆրի Էփշտեյնի գործով նյութերի հրապարակումը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը սկսել է ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով տասնյակ հազարավոր փաստաթղթերի հրապարակումը, որոնցում նա մեղադրվում էր սեռական շահագործման նպատակով մարդկանց թրաֆիքինգի մեջ, նյութերը հրապարակվում են «Էփշտեյնի ֆայլերի թափանցիկության ակտի» (Epstein Files Transparency Act) շրջանակում, որը հավանության է արժանացել ԱՄՆ Կոնգրեսի կողմից և ստորագրվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մոտ մեկ ամիս առաջ։ Արխիվային փաստաթղթերի առաջին փաթեթը Արդարադատության նախարարության կայքում տեղադրվել է դեկտեմբերի 19-ին։


Առաջիկա շաբաթներին նախատեսվում է հրապարակել գործի հետ կապված տասնյակ հազարավոր ֆայլեր։Նախարարությունը հայտնում է, որ հրապարակված փաստաթղթերի զգալի մասը՝ ինչպես տեքստերը, այնպես էլ լուսանկարները, խմբագրված են։ Նշվում է, որ ձեռնարկվել են բոլոր ողջամիտ միջոցները՝ զոհերին վերաբերող անձնական տվյալները պաշտպանելու համար, սակայն տվյալների մեծ ծավալի պատճառով հնարավոր է, որ որոշ նյութերում ակամայից պահպանված լինեն զգայուն տեղեկություններ։


Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրապարակված փաստաթղթերում էական նոր տվյալներ չեն պարունակվում ազդեցիկ գործարարների կամ քաղաքական գործիչների հետ Էփշտեյնի կապերի վերաբերյալ։ Նշվում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթղթերում հազվադեպ է հիշատակվում, մինչդեռ արխիվում առկա են բազմաթիվ լուսանկարներ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի մասնակցությամբ։Լուսանկարներում, ի թիվս այլոց, երևում են նաև երգիչ Մայքլ Ջեքսոնը, The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը, Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։


Ջեֆրի Էփշտեյնին մեղադրում էին անչափահաս աղջիկների սեռական շահագործման և նրանց ազդեցիկ անձանց տրամադրելու մեջ։


Նա առաջին անգամ դատապարտվել էր 2008 թվականին՝ մարմնավաճառության կազմակերպման մեղադրանքով՝ դատախազության հետ գործարքի արդյունքում կրելով 13 ամսվա ազատազրկում։ 2019 թվականի հուլիսին Էփշտեյնը կրկին ձերբակալվել էր մարդկանց թրաֆիքինգի մեղադրանքով, սակայն նույն տարվա օգոստոսին ինքնասպան էր եղել Նյու Յորքի բանտախցում։

Լրահոս

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով
ԱՄՆ-ում տղամարդուն ձերբակալել են Pokémon քարտերի համար խանութի մոտ վեցամյա դստերն առանց հսկողության թողնելու համար
Վանաձորում 35-ամյա վարորդը «Mercedes GLE»-ով վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ նա տեղում մաhացել է
Մեզ են միացել արդեն Արման Թաթոյանը, Արամ Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը և այլ հանրային գործիչներ
Զախարովան արձագանքել է Ալեն Սիմոնյանի՝ 2020թ․ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
Միակ ուժը, որ մենք ունենք` հայ ժողովրդի աջակցությունն է
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքները
Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք Ալիևի սահմանադրության վտանգները
Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ
Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել
Քա՛յլ արա, մերժի՛ր Նիկոլին ո՞ւ․․․չկա նրա հետ խոսելու ոչ մի բան․ Կարապետյանց
Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ
Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան
ԹՐԻՓՓ-ից մինչև պատմական հայրենիք, 5000 դոլար՝ կյանքի դիմաց. Զելենսկին կհրաժարվի՞ Դոնբասից
Հայ շախմատիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը
Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք
Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ
Ապարան համայնքի ղեկավարի թեկնածուի դեմ՝ գույքի բռնագանձման հայց. նրա թիմակիցների հայտարարագրերում եկամուտներ չկան. Հետք
Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ
70 տարի մեզ կերակրել են խաբկանքով, թե պետք է Ռուսաստանի պոչը բռնենք, այլապես թուրքը մեզ կուտի

Լրացուցիչ նորություններ

...

Փարիզում ցույցերն ավարտվել են ոստիկանության հետ բախումներով

Կրակոցներ Լեհաստանի Կրակով քաղաքի կենտրոնում․ կան զոհեր և վիրավորներ

Գազայում տեղացած ուժեղ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում գտնվող 70,000 վրաններ ջրի տակ են անցել

Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել, մեր գործերը լավ են ընթանում. Թրամփ

Միջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ Ֆիդան

Մասկն առաջարկել է արհեստական ​​ինտելեկտի սերվերները տեղափոխել տիեզերք

Բրազիլիայում մեքենան մխրճվել է հագուստի խանութի մեջ

Մասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ

Ռուս տղամարդը յոթ օրվա կալանքի է ենթարկվել ինքնաթիռում անկարգություն առաջացնելու համար

Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել

ԱՄՆ-ում թողարկվել է Մելանյա Թրամփի մասին ֆիլմի թրեյլերը

Ուկրաինան ակնկալում է 2027 թվականին 89 միլիարդ դոլարի օգնություն ստանալ Արևմուտքից

Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվի

Fox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալը

Թրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում

NYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմը

Թրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրեն

Պեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահ

ԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերին

Ռուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջին