Միացյալ Նահանգները Սիրիայում սկսել է «Բազեի հարված» (Hawk Strike) անվանումը կրող ռազմական գործողությունը՝ ամերիկացի զինծառայողների և նրանց թարգմանչի սպանությունից հետո, այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ հավելելով իրականացվող գործողությունը չի նշանակում պատերազմի սկիզբ։
«Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի ղեկավարությամբ երբեք չի տատանվի և չի նահանջի մեր ժողովրդի պաշտպանության հարցում։
Այս հարվածը պատասխան է ամերիկացի զինծառայողների և թարգմանչի սպանությանը»,- գրել է նա։Գործողության մեկնարկը հաստատել է նաև ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը։ Կառույցի հաղորդմամբ՝ գործողության ընթացքում կիրառվում են կործանիչներ, հարվածային ուղղաթիռներ և հրետանի։
Ներկայումս հայտնի է, որ հարվածներ են հասցվել Կենտրոնական Սիրիայի մի շարք շրջաններում՝ ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ ենթադրյալ օբյեկտների դեմ։








