Երեկ կեսգիշերին Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրված վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան՝ օդանավում ուղևորներից մեկի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը Euromedia24-ին հայտնել է, որ ուղևորը գտնվել է ոչ ադեկվատ վիճակում և անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի ու ուղևորների նկատմամբ։








