Սիդնեյի լողափում իրականացված հրաձգության զոհերի թիվը հասել է 16-ի, 42 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: Նոր Հարավային Ուելսի վարչապետ Քրիս Մինսը հայտարարել է, որ դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով զոհվել է 16 մարդ։
Նա նշել է, որ զոհվածները 10-ից մինչև 87 տարեկան էին։Երկու հարձակվողներից մեկը սպանվել է, մյուսը գտնվում է հիվանդանոցում, վիճակը կայուն է։Նոր Հարավային Ուելսի ոստիկանության կոմիսար Մել Լենիոնը հայտարարել է, որ ոստիկանները չեն փնտրում երրորդ կասկածյալի։
«Կարող եմ ասել, որ մենք ուրիշ հանցագործ չենք փնտրում։ Երեկվա միջադեպին մասնակցել է երկու հանցագործ», - ասել է Լենիոնը։ ABC հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ լողափում հարձակվողները եղել են 50-ամյա հայրը և 24-ամյա որդին։
ԶԼՄ-ները հաղորդում են, որ նրանցից մեկին կոչում են Նավիդ Աքրամ։Ոստիկանության կոմիսարը նաև հայտնել է, որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկու «սովորական» պայթուցիկ սարք, որը գործի չի դրվել։








