Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Նորակառույց դպրոցները արտահայտում են մտածողության փոփոխությունը. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր` ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:


Վարչապետի առաջին կանգառը եղել է Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրի Մուշեղ Մովսիսյանի անվան միջնակարգ դպրոցում։ Այն նախատեսված է 286 աշակերտի համար և վերանորոգվել է «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում: Շինարարական աշխատանքների համար Կառավարության կողմից հատկացվել է ավելի քան 235 մլն դրամ։


Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վաղարշապատ համայնք և ծանոթացել Տ-3-29, /Մ-5/ (Զվարթնոց թաղամաս) – /Հ-13/ ավտոճանապարհի 4.4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք արդեն իսկ ավարտվել են: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է ավելի քան 480 մլն դրամ։ Նշվել է, որ ճանապարհահատվածում տեղադրվել է երկշերտ բետոնե պատվածք, կառուցվել են մայթեր, ջրահեռացման համակարգ և ճանապարհը կահավորվել է անվտանգության էլեմենտներով։


Վարչապետն Արարատի մարզում նախ ծանոթացել է Մասիս համայնքի Հայանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 2 մլրդ դրամ: Այն իրականացվում է Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում՝ Կառավարության համաֆինանսավորմամբ և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ: Արդյունքում՝ Հայանիստ բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։


Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին՝ Հայանիստի միջնակարգ դպրոցի կառուցման առիթով և ընդգծել, որ նման դպրոցների կառուցումը և բացումը լոկալ տեղային իրադարձություն չէ՝ նոր նախագծով, զրոյից կառուցվող դպրոցները Հայաստանի վերափոխման շատ կարևոր, անբաժանելի և անկյունաքարային մաս են։ «Ըստ էության, մենք խոսում ենք ոչ միայն նոր շենքերի, այլև մտածողության նոր ձևերի մասին։ Այսինքն՝ նորակառույց դպրոցները և ցանկացած նորակառույց շենք արտահայտում է մտածողության փոփոխությունը։ Սա ցույց է տալիս այն տրանսֆորմացիան, որ տեղի է ունենում մեր մտածողության մեջ, որն այսպիսով պետք է արտահայտվի մեր երեխաների մեջ։ Իրականում նոր դպրոցը, նոր շենքերը, նոր չափորոշիչը, ուսուցիչների ատեստավորման համակարգը, ընդհանրապես, արտահայտում են մեր նոր մտածողությունը, և դպրոցն այս առումով հենց մեր մտածողության նոր ձևերի մասին է»,- ասել է վարչապետը՝ շեշտելով դպրոցաշինության այս գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը։


Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, հարկեր վճարող բոլոր քաղաքացիներին, որովհետև այս ամենն առաջին հերթին նրանց կատարած աշխատանքի շնորհիվ է․ «Ամեն ինչը, ինչի մասին խոսեցի, ցանկացած գույք, աշխատավարձ՝ հենց այդ մարդկանց աշխատանքի արդյունքում է ձևավորվում։ Եվ շատ կարևոր է, որ մենք այդ գնահատմանն արտահայտենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր բոլոր գործընկերներին, ովքեր աշխատել են, աշխատում են և պիտի աշխատեն, որպեսզի այս արդյունքը չմնա ստատիկ վիճակում, այլ զարգանա, նոր արդյունք և զարգացում բերի Հայաստանի Հանրապետությանը»։


Վարչապետը մեկ անգամ ևս շնորհավորել է ներկաններին, առաջին հերթին աշակերտներին և ընդգծել, որ այս նոր դպրոցը նաև արտահայտում է Հայաստանի Հանրապետության Կառավարության սերն իրենց նկատմամբ․ «Մենք այսպիսով մեր սերն ենք արտահայտում ձեր նկատմամբ, որպեսզի դուք սովորեք մի դպրոցում, որը սիրում եք և այնտեղ էլ զգաք, որ ձեր պետությունը, ձեր հայրենիքը ձեզ է սիրում։ Եվ այդ փոխադարձ սիրով քաղաքացին ու պետությունը պետք է հավետ կապվեն իրար հետ»։


Արաքս համայնքում երկրի ղեկավարը ներկա է գտնվել Ակնաշենի կառուցված մանկապարտեզի բացման արարողությանը: Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց մանկապարտեզում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար։ Կառավարության «Մինչև 2026 թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ընդգրկված Ակնաշեն բնակավայրի ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 320 մլն դրամ։


Մեծամոր համայնքում վարչապետին ներկայացվել են Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 911 մլն դրամ: Զեկուցվել է, որ 2024 թ.-ին իրականացվել է 1.8 կմ ճանապարհային պատվածք, իսկ 2025 թ.-ին՝ 2.1 կմ երկշերտ ճանապարհային պատվածքը: Շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։


Նիկոլ Փաշինյանն Արմավիր համայնքում ներկա է գտնվել Նորավան բնակավայրի «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի բացման արարողությանը: Մանկապարտեզի կառուցման ծրագրի իրականացման համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 794 մլն դրամ:


Արմավիր համայնքի Նորավան բնակավայրում վարչապետը ներկա է գտնվել նաև «Նորք» թաղամասի հիմնարկեքի արարողությանը: Երկրի ղեկավարին ներկայացվել է Արմավիր համայնքի Բաղրամյան 39 և «Նորք» թաղամասի ներդրումային ծրագիրը, որին հաջորդել է հիմնարկեքի արարողությունը։ Ծրագիրն իրականացվում է մասնավոր հատվածի կողմից և այն գնահատվում է մոտ 130 մլն դոլար: Նախագիծը կյանքի է կոչվում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի օժանդակությամբ։

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան
Ինչ իրավիճակ է Լարսում
Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը
Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում
Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին
Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների
Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ»
Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ
Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին
Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել
Զելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար
Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում
Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին
Մեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին
Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը
Պեսկովը հայտարարել է, թե Զելենսկին չի կարողանում կշռադատված որոշումներ կայացնել
Լեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվել
61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում
Հռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվի

Լրացուցիչ նորություններ

...

ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում

Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին

Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան

800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում

Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան

Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ Շահնազարյան

Երևանը տոնում է 2808-ամյակը. Թրամփը կանաչ լույս է տվել Պուտինին

Եվրախորհրդարանը պահանջում է ազատել հայ գերիներին․ Փաշինյանը՝ խաղաղության չլուծված հարցերի մասին

Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում

Հայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևում

Կա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ)

Փաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել

Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ Պուտին

ՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը

Առաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները

Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․Վարդանյան (տեսանյութ)

Ֆիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգում

Իրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասին