Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Վրթանես սրբազանը Արցախի թեմի երևանյան գրասենյակում հանդիպում է ունեցել ու ներկայացրել իր պատկերացումները՝ առկա ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ Արցախի թեմ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել մամուլում անցյալ շաբաթվա ընթացքում Արցախի թեմական խորհրդին վերագրվող հրապարակումների վերաբերյալ․

«Հարկ ենք համարում պարզաբանել, որ վերջին շրջանում Արցախի թեմական խորհուրդն որևէ հայտարարություն չի ընդունել և չի տարածել։ Խորհրդի ատենապետ՝ Տիար Լեռնիկ Հովհաննիսյանը քաղաքական նպատակներով իր անունից արվող հայտարարությունները վերագրել է Թեմական խորհրդին՝ դուրս գալով Թեմակալ առաջնորդին կից խորհրդակցական այս մարմնի անդամի իր ունեցած լիազորությունների սահմաններից։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմի ներկա խորհուրդը ձևավորվել է Թեմակալ առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի նախաձեռնությամբ և նրա կողմից խորհրդի անդամների նշանակմամբ, որը հաստատվել է 2024 թվականի մարտի 11-ին Վեհափառի տնօրինությամբ։ Թեմական խորհրդի որոշ անդամներ՝ ներառյալ խորհրդի ատենապետը, 2024 թվականի հունիսից հանդիսանում են նաև Երևանում գործող Արցախի թեմի գրասենյակի աշխատակիցներ։

Սույն թվականի նոյեմբերի 28-ին Վրթանես սրբազանը Թեմի երևանյան գրասենյակում Խորհրդի 8 անդամներից 3-ի հետ հանդիպում է ունեցել և իբրև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության անդամ ներկայացրել իր պատկերացումներն ու քայլերը՝ առկա ճգնաժամի հաղթահարման, իրավիճակի առողջացման և Մայր Աթոռի հեղինակությունն ու առաքելությունը անսասան պահելու ուղղությամբ։ Դրանք հիմնված են իբրև Մայր Աթոռի միաբանության քառասնամյա անդամի նրա փորձառության ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր հոգևոր առաքելության և բարոյական դիրքերում պահելու, այն ավելի ամրապնդելու համոզմունքի վրա։ Այդ մոտեցումներն արտահայտված են նաև հրապարակայնորեն։

Ցավում ենք, որ հաջորդ օրերին Թեմական խորհրդի ատենապետ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, ով նաև Արցախի թեմի երևանյան գրասենյակի աշխատակից է, ակնհայտ քաղաքական նպատակներով մամուլում ոչ միայն ձևախեղված է ներկայացրել այդ հանդիպման բովանդակությունն ու ձևաչափը, այլ նաև իրեն չպատշաճող վարքով վիրավորել Թեմակալ առաջնորդին, իսկ Թեմի գրասենյակի՝ իր իսկ աշխատավայրի հանդեպ նախաձեռնել քարոզչական արշավ։

Ցավոք սրտի այդ հայտարարությունները Թեմական խորհրդի ատենապետի և առանձին անդամների կողմից մամուլում ներկայացվել են իբրև Թեմական խորհրդի հայտարարություն։ Այս ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ թեմական խորհրդի ընդամենը երեք անդամների սեփական նախաձաեռնությամբ Սրբազանի հետ հանդիպումը ներկայացվում է որպես թեմական խորհրդի ժողով, սակայն ըստ թեմի կանոնադրության թեմակալ առաջնորդը չի հրավիրել թեմական խորհրդի ժողով։

Այդ առիթով հայտնում ենք մեր ափսոսանքը և համարում, որ մեր ժողովրդի հիմնարար խնդիրների չլուծվածության և անորոշությունների պատճառով առկա հասարակական դյուրագռգիռ տրամադրությունների հավելյալ բորբոքումը ոչ միայն չի նպաստում հիշյալ խնդրիների լուծմանը, այլև քաղաքական պայքարի ընթացքում Արցախի թեմի գործոնի անտեղի և հոգևոր նշանակությունից դուրս շահարկումը վնաս է հասցնում արցախահայության համար այս կարևոր հոգևոր ինստիտուտին։

Համոզված ենք, որ բոլորիս նվիրված ու հավատով լի աշխատանքով ի զորու ենք ամրապնդելու հայկական պետականությունն ու եկեղեցին, ինչպես նաև դրանց դերի ու նշանակության նկատմամբ ճիշտ կեցվածքով նպաստելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանությանը և նրա բաղձանքների իրականացմանը»։

Լրահոս

Հույս ունենք, որ ԱՄՆ-ն կխուսափի Վենեսուելայի հետ հակամարտությունից. Զախարովա
ՀՀ ԱԳՆ–ից արձագանքել են Բայրամովի առաջարկին
Վրաստանի պետական համալսարաններում կրթությունն այսուհետ անվճար կլինի․ Կոբախիձե
Եվրոպան և Ուկրաինան պատրաստում են այլընտրանքային խաղաղության ծրագիր․ Զելենսկի
Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կիպրոսի նախագահին․ մանրամասներ
Պաշտպանական թիմը պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի առողջության իրավունքը պաշտպանելու համար․ հայտարարություն
Մեր ազգը պետք է ինքնորոշվի. Գարեգին Միսկարյան (տեսանյութ)
Արցախից բռնի տեղահանված երեխաներն օգնության կարիք ունեն
Կարևոր
Ռուսաստանն անելու է ամեն ինչ՝ ՀԱՊԿ-ի ամրապնդման համար. Պուտին
Հայոց Եկեղեցու դեմ Փաշինյանի վճռական գրոհը նախապատրաստվել է տասնամյակներով․ Արմեն Այվազյան
Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները պատրաստ են ապահովագրության շրջանակներում սպասարկել մեր քաղաքացիներին․ նախարարը պարզաբանում է
Գերեվարված Ռուբեն Վարդանյանը միջնորդել է ծանոթանալ «քրեական գործի փաստաթղթերին»
Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված սրբազանների համար
Վրթանես սրբազանը Արցախի թեմի երևանյան գրասենյակում հանդիպում է ունեցել ու ներկայացրել իր պատկերացումները՝ առկա ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ Արցախի թեմ
«Մեր համատեղ աշխատանքը շարունակվում է»․ Զելենսկին լքել է Սթարմերի նստավայրը
Փաշինյանը գնում է եկեղեցի, բայց ապաշխարության խոսքեր նրանից երբեք չլսեցինք. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)
Փիմբլեթը Ծառուկյանին «հիմար» է անվանել
Յոթ վերքում երեկվա կատարվածը հակառակության ոգով էր՝ սատանայի թելադրանքով․ ՏԵր Փավստոս (տեսանյութ)
Երկրին նոր մագնիսական փոթորիկ է մոտենում

Լրացուցիչ նորություններ

...

ՀՀ ԱԳՆ–ից արձագանքել են Բայրամովի առաջարկին

Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Կիպրոսի նախագահին․ մանրամասներ

Մեր ազգը պետք է ինքնորոշվի. Գարեգին Միսկարյան (տեսանյութ)

Փաշինյանը գնում է եկեղեցի, բայց ապաշխարության խոսքեր նրանից երբեք չլսեցինք. Պարույր Հայրիկյան (տեսանյութ)

Յոթ վերքում երեկվա կատարվածը հակառակության ոգով էր՝ սատանայի թելադրանքով․ ՏԵր Փավստոս (տեսանյութ)

Փաշինյանը ստիպված է համբուրվում Կճոյանի հետ, ճար չունի, ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան երևում է․ Երվանդ Վարոսյան (տեսանյութ)

Մենք քրիստոնյա ենք, որովհետև Տրդատ Մեծ թագավորը առավոտյան վեր է կացել և հրովարտակ է ստորագրել, ուրիշ պատճառ չկա. Փաշինյան

Խաղաղության գործընթացը անցնում ենք աշխարհի թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Պապոյան

Կարծես խոզին հղիացնելու վայրենի ծես լիներ, դա պատարագ չէր․ վերածել էին կռապաշտական արարողության․ Խաչատրյան (տեսանյութ)

«Թող կանգ առնի, ոչինչ չի կարողանալու անել. Վեհափառը ցկյանս մնալու է մեր հայրապետը». Տեր Ռուբեն

Փաշինյանը նոր խորհրդական ունի

Շիրակի թեմի հոգևորականները մաքրագործում են Յոթ վերք եկեղեցին (տեսանյութ)

Դիմակավորված անձինք «Դալմա Մոլ»-ի պարկինգում հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա (տեսանյութ)

Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ քննարկում է տեղի ունեցել

Ինչի՞ց է վախենում վարչապետը, եթե տեղեկություններ ունի և հետամուտ չէ. Վարդան Հարությունյան (տեսանյութ)

Փաշինյանն ընդունել է Նազիկ Ավդալյանին․ վերջինս ներկայացրել է իր հիմնադրամի ծրագրերը

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բռնություն քարոզող հասարակություն ենք, տղային ասում են՝ մեկը քեզ բան ասի, քարը տուր գխին․ ՔԿԾ պետ

Եթե փորձեն ուժով գրավել Մայր Աթոռը, անգամ կյանքի գնով պատրաստ ենք պաշտպանել Եկեղեցուն. Դանիելյան

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզ»