Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունը և նվիրվածությունը․ Սուրբ պատարագ՝ Մայր Աթոռում

Նոյեմբերի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի ունեցավ կիրակնամուտի ժամերգություն։ Հավարտ ժամերգության նախաձեռնությամբ Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր դասի մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։


Պատարագիչն էր Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ․ Շնորհք աբեղա Պալոյանը։


Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Շիրակի, Տավուշի և Արագածոտնի թեմերի հոգևոր սպասավորները, տարբեր թեմերից ժամանած ուխտավոր հայորդիներ, հասարակական և քաղաքական գործիչներ:


Իր քարոզում Հայր Շնորհքը, դիմելով ներկա հավատացյալներին, ընդգծեց, որ մեկտեղվել են Միածնաէջ Մայր Տաճարում՝ աղոթք բարձրացնելու ապօրինի ազատազրկված Միքայել և Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի ու մնացյալ հայորդիների, ինչպես նաև Բաքվում պահվող գերիների ազատության համար։


Ապա գոհություն մատուցելով Աստծուն՝ Հայր Սուրբը հայցեց Սուրբ Հոգու շնորհները՝ նորոգելու Քրիստոսի և Սուրբ Եկեղեցու, եկեղեցական կարգերի ու նվիրապետության հանդեպ հնազանդության և հավատարմության իրենց ուխտը։


Խոսելով Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Հոգեշնորհ Հայր Սուրբը նշեց․ «Անդրադարձ կատարենք մեր իրականությանը և կտեսնենք, թե ինչպե՛ս է մարտնչող տգիտության և ոգևորված հիստերիայի հենքի վրա փորձվում մեր հավատքն առ Քրիստոս, փորձվում Մայր Եկեղեցու և մեր հայրերի հանդեպ մեր հնազանդությունն ու խոնարհությունը։ Արդարև, այսօր փորձվում է հայրենիքի հանդեպ մեր հավատարմությունն ու նվիրվածությունը․ փորձվում են մեր համբերությունը, հավատքի տոկունությունը և աղոթքի հարատևությունը»։


Շնորհք աբեղան ընդգծեց, որ եթե ճշմարտապես լուսավոր է մեր հավատքը, եթե անկեղծ և մաքուր է մեր սերը, անկասկած, կարժանանանք հանուն Քրիստոսի տառապանքներով ու աղոթքներով հաստատված աստվածային ողորմության ու շնորհների․ «Բոլորիս հայտնի է, թե ինչպե՛ս են այսօր փորձեր արվում մեր Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծ, այլընտրանքային եկեղեցով փոխարինելու, Եկեղեցու ծաղրապատկերը ձևավորելու, որում ամեն ինչ իր կեղծ «ճիշտ»-ն ու շինծու «կարգավորություն»-ն ունի։ Եվ պարզ է, որ այնտեղ Աստված չի կարող բնակվել», – հավելեց Հայր Սուրբը։


Վերջում Հայր Շնորհքը պատգամեց հարատևել աղոթքի մեջ, պատրաստ լինել մտնելու նեղ դռնով, միանալ Քրիստոսին, որպեսզի Տերը մեզ պահի և պահպանի ամեն տեսակի հոգևոր և մարմնավոր փորձություններից և դարձնի Իր անպատում օրհնությունների ժառանգորդը։


Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված հոգևորականների, ազգային բարերարի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Լրահոս

Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել
ՈՒՂԻՂ. Մայր տաճարում Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ
Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»
Աֆրիկային Էբոլայի բռնկմանն արձագանքելու համար անհրաժեշտ է գրեթե 319 միլիոն դոլար
«Արարատ-Արմենիան»՝ Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի չեմպիոն․ ՀՖՖ
Ավտովթար՝ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած
Մինչև հաղորդումը թողարկվի, վստահաբար Անդրանիկ Թևանյանը կալանավորված կլինի. Սուրենյանց (տտեսանյութ)
Լեհաստանը ստացել է հինգերորդ սերնդի F-35A առաջին կործանիչները
Ռուբիոն Թրամփի անունից Մոդիին հրավիրել է այցելել Սպիտակ տուն
Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ
Իսրայելի ազգային անվտանգության նախարարին արգելել են մուտք գործել Ֆրանսիա
Գործակալական ցանց. Արեւմուտքի հերթական օպերացիան՝ ՀՀ-ում (տեսանյութ)
Ռուսները պատրաստվում են հարված հասցնել «Օրեշնիկ»-ի կիրառմամբ․ Զելենսկի
Չհամբերեցին վաղը դառնալ գործակալ երեկ դարձան․ Նարե Արամյան (տեսանյութ)
Կարևոր
Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը
Al Arabiya. Իրանը առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ-ից փոխհատուցում ստանալու դիմաց
Ի՞նչ է ուզում էս մարդը,Հայաստանի մասնատված դրոշը կպցրել է դոշին ու հանձնում է․Ծառուկյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)
Ադենի ծոցում ծովահենների ակտիվություն է գրանցվել
«Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում
ԱՄՆ-ը պնդում է Կուբայի նախագահի պաշտոնանկությունը

Լրացուցիչ նորություններ

...

Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանին. «Կարծեք, թե ինչ-որ շփոթմունք կա»

Գետերի մեծ մասում սպասվում է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ

Չբացել կցված հղումները և չտրամադրել անձնական կամ բանկային տվյալ․ ՆԳՆ հայտարարությունը

Ռուսաստանի կոշտ արձագանքը՝ Հայաստանին.Ռիսկի է դիմում ցավոտ ընկնել հետույքի վրա․Մեդվեդևը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Մայիսի 24-ին տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

Ահազանգ․ ՔՊ-ն աշակերտներին օգտագործում է որպես քարոզչության գործիք․ նվեր սրտիկը՝ շրջանավարտներին

Wyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ)

Միլիոնավոր պարգևավճարներից մինչև բյուջետային սառեցում․ քանդված պատրանքներ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի շուրջ

Խաբված նախընտրական խոստումներ․ Ինչպես Փաշինյանի դատական համակարգի բարեփոխումները դարձան ՀՀ-ում արդարության պատրանք

Իրանը նոր զենք է ստեղծել և պատրաստ է այն փորձարկել ԱՄՆ-ի վրա. 11 հայ մարզիկի հաղթանակը՝ Իտալիայում (տեսանյութ)

Օսիպյանն իրեն զուսպ է պահել, Արցախում նա ավելի անզուսպ էր, բայց այնտեղ ներում էին. Արտակ Բեգլարյան

Իտալիայից՝ հաղթանակով. 11 հայ մարզիկ Հայաստան վերադարձավ 13 ոսկե և 2 արծաթե մեդալներով

Մասնագիտությունը դա ընդամենը աշխատանք է, իսկ մարդը մարդ է համարվում իր հատկանիշներով, երազանքներով ու գաղափարներով. Ավո Ադամյան

Մասիսում տուն է հրդեհվել, կա 2 զոհ. վրաերթի ենթարկված 6-ամյա աղջիկը հիվանդանոցում է

Wyndham-ի նոր շունչը՝ հայկական հյուրանոցային ոլորտում․ Ramada Encore-ը կլինի Դիլիջանում (տեսանյութ)

Թրամփին պատմության մեջ առաջին անգամ կարող են արգելել կռվել.ԱՄՆ-ի պահանջը՝ ներգաղթային վիզայի համար (տեսանյութ)

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

20-ամյա 2 երիտասարդի մոտ հայտնաբերվել է 4կգ մարիխուանայի նմանվող զանգված․ Ավտովթար-վրաերթ՝ Կոտայքում

ԵԱՏՄ, թե ԵՄ․Օվերչուկի ուղերձը Հայաստանին.Հարկեր չվճարելու հանցանքի նոր շեմ (տեսանյութ)

Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական ​​համալսարան Երևանի մասնաճյուղում մեկնարկել են համալսարանի 120-ամյակին նվիրված միջոցառումները