Նոյեմբերի 18-ին` ժամը 20.20-ին, Կապանի Գործարանային փողոցում ծառայություն իրականացնելիս, Սյունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար, որի թափքում կար մոտ 22 խորանարդ մետր փայտանյութ:
Տաթև գյուղի բնակիչ վարորդը, սակայն, ներկայացրել է ժամկետնանց փաստաթուղթ, առանց փայտանյութի տեսակի վերաբերյալ նշման և միայն 20 խորանարդ մետրի համար։
Բեռնատարը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
ՆԳՆ ոստիկանություն








