ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մասնակցել 2026 թվականին Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին (ՀՏՖ), հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ այս քայլը վկայում է ԱՄՆ-ի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների բարելավման մասին՝ երկու երկրների միջև առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների լույսի ներքո։ Ամերիկացի առաջնորդը տնտեսական ֆորումին կմասնակցի մեծ պատվիրակությամբ։
2025 թվականին Թրամփը տեսակապի միջոցով մասնակցել է Համաշխարհային տնտեսական ֆորումին։«Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2026 թվականի ամենամյա հանդիպմանը հրավիրել է G20 երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, այդ թվում՝ նախագահ Թրամփին։
Հաստատված մասնակիցների ճշգրիտ ցուցակը կհրապարակվի հանդիպումից մեկ շաբաթ առաջ»,-գործակալությունը մեջբերում է ֆորումի հաղորդագրությունը։








