Թուրքիան աշխատում է թունելներում արգելափակված Գազայի մոտ 200 խաղաղ բնակիչների անվտանգ անցումն ապահովելու ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
«Մենք աշխատում ենք թունելներում ներկայումս մնացած Գազայի մոտ 200 խաղաղ բնակիչների անվտանգ անցումն ապահովելու ուղղությամբ», – Reuters-ին ասել է թուրք բարձրաստիճան պաշտոնյան։ Նա նաև ասել է, որ Թուրքիան նպաստել է մահացած պատանդ ավագ լեյտենանտ Հադար Գոլդինի մարմնի վերադարձմանը Իսրայելին։
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ երկիրը օգնություն է ցուցաբերում պաղեստինյան անկլավին, և որ «մինչ օրս արդեն ուղարկվել են սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ, հագուստ, հիգիենայի պարագաներ և ապրանքներ»։








