Նոյեմբերի 4-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը բանախոսությամբ հանդես է եկել Փարիզում Լոնդոնի համալսարանի ինստիտուտում (University of London Institute in Paris): Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա սերտ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումները:
Դեսպան Խաչատրյանը անդրադարձել է նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնություններին և Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին։
Բանախոսության ավարտին Հայաստանի դեսպանը պատասխանել է ուսանողների հարցերին։








