Թուրքիայի Բուրսա քաղաքում 20-ամյա Ռուսաստանի քաղաքացի Արզու Խալիլովան, որն ազգությամբ ադրբեջանուհի է, սպանվել էր 27-ամյա Ս.Մ.-ի կողմից՝ վիճաբանության ժամանակ նա ստացել դանակի 75 հարված։ Տուժածը տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել նրա կյանքը։ Կինը մահացել է հիվանդանոցում։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում։ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին և հետաքննում է միջադեպի հանգամանքները։








