Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի. պատգամավոր

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող գործընթացներն այլևս չեն կարող դիտվել որպես մասնավոր նախաձեռնություններ կամ անհատական կարծիքներ։ Մենք կանգնած ենք պետականորեն համակարգված և վտանգավոր քաղաքականության առաջ, որն իր բնույթով ուղղված է հայ ժողովրդի հոգևոր, ազգային և պատմական հիմքերի խարխլմանը, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Մհեր Մելքոնյանը։

«Գործող իշխանությունը՝ վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, գիտակցված և հետևողական քայլերով փորձում է պառակտել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, հարվածել նրա հեղինակությանը և զրկել այն իր հազարամյակներով ձևավորված համազգային ազդեցությունից։

Սա պարզապես ներքին հակասություն չէ․ սա՝ պետականության դեմ ուղղված քայլ է։

Այս օրերին մենք ականատես ենք լինում, թե ինչպես են պետական համակարգի որոշ ներկայացուցիչներ իրենց վարքով և խոսքով բացահայտ լկտիություն ու արհամարհանք դրսևորում ՝ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ։ Նրանք իրենց ցինիկ հռետորաբանությամբ և գործողություններով, փորձում է ստեղծել հակադրություն՝ եկեղեցու ներսում և հասարակության լայն շերտերում։

Սա վտանգավոր և անթույլատրելի ընթացք է, որը կարող է բերել խորը ներազգային պառակտման և թուլացնել ազգային ինքնության հիմքերը։

Պետք է հստակ և պատասխանատու կերպով արձանագրել․

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարել փորձած ոչ մի իշխանություն երբեք չի կարողացել հաղթանակ տանել։

Պատմությունը շատ դաժան է եղել բոլոր այն առաջնորդների հանդեպ, ովքեր փորձել են պայքարել իրենց ժողովրդի հավատքի, լեզվի և մշակույթի դեմ։ Նույն ճակատագիրն անխուսափելիորեն սպասում է նաև այս իշխանությանը, եթե այն չդադարեցնի այդ վտանգավոր գործընթացը։

Եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր ամրոցը։ Այն գոյատևել է առանց բանակի, առանց պետականության, առանց նյութական հզորության, որովհետև ունեցել է մեկ անսասան հենարան՝ հայ ժողովրդի հավատքն ու նվիրվածությունը։ Այդ հավատքը չկարողացան կոտրել սուլթանները, ցարերը, բոլշևիկները և բռնապետերը։

Չի կարողանա կոտրել նաև ժամանակավոր այս իշխանությունը։

Եկեղեցու դեմ մղվող այս քարոզչական և վարչական պայքարը ոչ թե «վերափոխման» նշան է, այլ՝ վտանգավոր հակապետական մտածողության արտահայտություն։ Այն հակասում է մեր Սահմանադրությանը և մեր պետական շահերին՝ քանի որ պառակտում է հասարակությունն այնտեղ, որտեղ պետք է լինի միասնություն։

Եկեղեցու դեմ իրականացվող այս վտանգավոր քաղաքականությունը պետք է անհապաղ դադարեցվի։

Պետական պաշտոնյաները, որոնք իրենց խոսքով կամ գործողությամբ ներգրավված են այդ գործընթացում, պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Եվ եթե այս իշխանությունը շարունակի այդ ուղին, ապա կկրի ոչ միայն քաղաքական, այլև պատմական պատասխանատվություն՝ իր ժողովրդի հոգևոր սյուները խարխլելու համար։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել և մնում է հայության ինքնության անկոտրում հենարանը։

Այդ հենարանը կոտրել փորձող ցանկացած իշխանություն դատապարտված է պատմական պարտության»,-գրել է պատգամավորը։

Լրահոս

Կրակոցներ՝ մեքենաների բախման պատճառով, մեքենաների հայելիների գողություններ․քրեական նորություններ (տեսանյութ)
Աշխարհը վճռորոշ շրջադարձում․ պատերազմ, դիվանագիտություն և նոր բևեռներ (տեսանյութ)
Ռուբեն Վարդանյանը հաջորդ 10 տարին կանցկացնի խիստ ռեժիմի պայմաններում
Համաշխարհային անկայունություն, Ուկրաինա ու ուժի խաղեր.Սերժ Սարգսյանի գործով քննիչը՝ դատախազ (տեսանյութ)
Բացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են․ Արման Աբովյան
Խամենեին ասել է, որ իրանական հրթիռների հեռահարությունն ու տեսակը չեն վերաբերում ԱՄՆ-ին
Գերմանիան և Ֆրանսիան կոչ են արել Եվրահանձնաժողովին պարզեցնել ֆինանսական օրենքները
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի պատասխան հարվածից հետո իրավիճակը բարդ է
Սուդանում անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ընդամենը մի քանի օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 50 մարդ
Լեհաստանը իր զինվորներին չի ուղարկի Գազայի հատված
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե որքան կարող են տևել Իրան-ԱՄՆ բանակցությունները
Բեյրութում տաքսու վարորդները փակել են փողոցները բենզինի գների բարձրացման պատճառով
Իրանի ԱԳՆ-ը բացահայտել է, թե ինչ են քննարկելու ԱՄՆ-ը և Իրանը Ժնևում
ՈՒՂԻՂ․ Ի պաշտպանություն կաթողիկոսի բողոքի ակցիա
Իրանը մի քանի ժամով կփակի Հորմուզի նեղուցի մի մասը
Իրանի պատվիրակությունը պատրաստ է մնալ Ժնևում՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար
Խամենեի. Թրամփը չի կարողանա ոչնչացնել Իրանը
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ բանակցություններից առաջ ԱՄՆ-ը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարի հետ
Քաղաքական բուռն զարգացումներ և Օլիմպիական խաղեր
ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան

Լրացուցիչ նորություններ

...

Շիրակում կաթը գյուղացիներից մթերվում է150–160, խանութում վաճառվում է մինչև 900 դրամով. պատգամավոր

Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Լևոն Ազիզյանը մանրամասնում է

Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունների վերաբերյալ. Բաբայան

Փաշինյանն ամեն կերպ փորձում է խափանել Ավստրիայում հրավիրված Եպիսկոպոսաց ժողովը․ Հակոբ Բադալյան

Երբ ճշմարտությունը կորցնում է իր օբյեկտիվ հիմքը, մարդը դառնում է անտարբեր և չի զանազանում չարը բարուց․ Տեր Իսահակ

Մինչև հունիս Փաշինյանն ու Ալիևը դեռ ինչե՜ր են անելու․ Արմեն Այվազյան

Հետո չասեք` ընտանիք էինք պահում. Իշխան Սաղաթելյան

Վեհափառը՝ քրեական հետապնդման թիրախ. Սուրեն Սուրենյանց

Փաշինյանական ռեժիմը Բաքվի ու Անկարայի չբավարարվող ծարավն է հագեցնում. Աբրահամյան

Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի. Էդուարդ Շարմազանով

Այսօր հայ ազգի տիեզերական մասշտաբի խայտառակության օրն է․ Ռուբեն Մելիքյանը՝ Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին

«Ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»․ Դանիելյանը՝ իրեն դիմած քաղաքացիների խնդրի մասին

Իրան-ԱՄՆ սպասվող բանակցությունների նախանշված օրակարգը չի բխում Թել-Ավիվի շահերից. իրանագետ

Վաղարշակ Հարությունյանին առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին․ Վահան Բաբայան

Հենց նման բարդ իրավիճակներում են Հայաստանի պես պետությունների համար ի հայտ գալիս ոչ միայն ռիսկեր, այլ նաև՝ հնարավորություններ․ Ոսկանյան

Եկեղեցու դեմ խունտայի ձեռնարկած բռնաճնշումներն ունեցան հակառակ արդյունք. Արմեն Այվազյան

Նարեկ Սամսոնյանն այսօր վիրահատվել է

Եկեղեցին այսօր հարձակման տակ է հենց այն պատճառով, որ պաշտպանում է հայկական ինքնությունը. Բագրատ Սրբազանի նամակը՝ Վենսին

Իրանի պաշտպանության նախարարը նախազգուշացրել է Ալիևին

Փետրվարին կավարտեմ «Հայոց պատմության» հատոր 3-րդի առաջին գիրքը. դու ի՞նչ ես կարդում. Փաշինյան (տեսանյութ)