Լուվրի կողոպուտի կասկածյալները, որոնք ձերբակալվել էին հոկտեմբերի 29-ի երեկոյան, ներկայացել են Փարիզի դատարան՝ մեղադրանք առաջադրելու համար, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով մայրաքաղաքի դատախազությանը։
Ըստ հաղորդագրության՝ երկու ձերբակալված կա։ Նրանցից մեկը, ինչպես հաղորդում է Le Parisien-ը, սկուտերի վրա դրսում սպասել է, մինչ նրա հանցակիցները թանգարանից դուրս են բերել ավարը։
Հոկտեմբերի 19-ին չորս հանցագործներ բեռնամբարձիչով մտել էին Լուվր։ Ապոլլոն պատկերասրահի ցուցափեղկերը ներխուժելուց հետո նրանք գողացել էին, ընդհանուր առմամբ, ինը զարդեր, որոնցից մեկը՝ կայսրուհի Եվգենիայի (Նապոլեոն III-ի կնոջ) թագը, որը զարդարված էր 1354 ադամանդներով, ընկել էր նրանց փախուստի ժամանակ։
Հետաքննիչները հակված են այն տեսությանը, որ կողոպուտը կատարվել է մասնագետների կողմից: Գողացված զարդերի արժեքը գնահատվում է 88 միլիոն եվրո, հայտարարել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն:








