Միացյալ Նահանգները պետք է պարբերաբար միջուկային զենքի փորձարկումներ անցկացնի, հինգշաբթի Սպիտակ տանը լրագրողներին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դեյ Վենսը։
«Մենք մեծ զինանոց ունենք։ Ակնհայտ է, որ ռուսներն ունեն մեծ միջուկային զինանոց։ Չինացիներն էլ ունեն։ Երբեմն անհրաժեշտ է թեստեր անցկացնել՝ համոզվելու համար, որ այն գործում է և ճիշտ է աշխատում», – ասել է նա։
Միևնույն ժամանակ, ամերիկացի փոխնախագահը չի մանրամասնել, թե արդյոք Միացյալ Նահանգները պլանավորում է վերսկսել միջուկային պայթյունները փորձարկումների ժամանակ՝ համաձայն հոկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից տրված նոր հրահանգի։
Վենսի զրույցը լրագրողների հետ տեղի է ունեցել Սպիտակ տան արևմտյան թևի մուտքի մոտ՝ դրսում:









 
                                             
         
         
         
         
         
         
         
         
        