Այսօր՝ ժամը 17:55-ի սահմաններում, ԵԿՄ կազմում մարտական հերթապահության ժամանակ, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել Սամվել Թանգիի Հայրապետյանը:
Այս մասին հայտնում են ԵԿՄ-ից:
«Մահվան հանգամանքները կպարզվեն քննության արդյունքում:
Ցավակցում ենք մեր զինակից ընկերոջ ընտանիքին եւ ծառայակից ընկերներին»:








