Բագրատ սրբազանի և մյուսների գործով նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպանական թիմի միջնորդությունը՝ 17 ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հետ կապված։
«Այս փուլում այս միջնորդությունը՝ քրեական վարույթը կարճելու և հանրային հետապնդումը դադարեցնելու, չի կարող բավարարվել, քանի որ ապացույցները դեռ հետազոտված չեն»,– ասաց նա։








