Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Փաշինյանի «խաղաղության դարաշրջանն» առանց խաղաղության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Նիկոլ Փաշինյանը համառորեն պնդում է, որ Հայաստանում սկսվել է խաղաղության դարաշրջանը։ Եթե հարցնես՝ «իսկ այդ խաղաղության դարաշրջանը հիմա ձեզ հետ նույն սենյակու՞մ է», նա վստահ կպատասխանի՝ «այո»։ Բայց, ըստ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի, կա մի նրբություն՝ հայերը «սովոր են ապրել կոնֆլիկտային միջավայրում», ու պարզապես չգիտեն՝ ինչ է խաղաղությունը, ուստի, չեն ընկալում դրա գալուստը։ Փաշինյանի միտքը պարզ է՝ ամենուր խաղաղություն է, բայց հայ ժողովուրդը չափազանց վայրի, կույր ու խեղված է՝ դա գիտակցելու համար:


Հայ հասարակությունը ստիպված է լսել Փաշինյանի աբսուրդային նարատիվները, ինչպես մարդը, որին փորձում են կերակրել գոմաղբով՝ պնդելով, թե դա թխվածքաբլիթ է։ Մարդը զարմանում է՝ «բայց սա գոմաղբ է», իսկ նրան պատասխանում են. «Սիրելիս, դու ուղղակի չգիտես՝ ինչ է թխվածքը։ Կեր»։


Փաշինյանը դժգոհում է, որ հեշտ գործ չէ հայ ժողովրդին համոզել, թե խաղաղությունն արդեն եկել է։ Դե, դրա համար իշխանությունները երևի ստիպված կլինեն քաղաքացիներին կերակրել տեսիլքներ առաջացնող հաբերով: Եվ հիմա ամբողջ Հայաստանը գլուխ է կոտրում՝ իսկ ի՞նչ է այդ խաղաղությունը։ Դե, նկատի ունենք փաշինյանական խաղաղությունը:


Այո, Փաշինյանն ու Ալիևը ջերմորեն ողջունում են միմյանց հանդիպումների ժամանակ։ Այո, Երևան է ժամանել ադրբեջանական «բարեկամական» պատվիրակություն, որի անդամները տարիներ առաջ մասնակցել են Արցախի շրջափակմանը` ստիպելով արցախցի երեխաներին սովից տառապել։ Այո, Թրամփի ներկայությամբ ստորագրվել է հռչակագիր, որի միակ իրավական հետևանքը Հայաստանի փաստաթղթավորված համաձայնությունն է՝ ադրբեջանցիների անխոչընդոտ անցման վերաբերյալ։


Ու ի՞նչ: Ու… վե՞րջ։ Ընդունեք, որ չափազանց աղքատիկ է։ Այսպիսի՝ Թրամփի ներկայությամբ ստորագրված հռչակագրերի հանդեպ վերաբերմունքը շատ լավ ցույց է տալիս Իսրայելը` վերադառնալով Գազայի ռմբակոծմանը։ Հա, չմոռանանք, որ «խաղաղության դարաշրջանը» նաև նշանավորվում է այն տեղեկությամբ, թե Հայաստան նախատեսվում է հացահատիկի մատակարարում Ղազախստանից՝ Ադրբեջանի և, հավանաբար, Թուրքիայի միջոցով։ Իսկ իրականում այսպիսի «ինքնիշխան» ճանապարհներով և ավանդական լոգիստիկան ջարդելով՝ մենք ավելի մեծ կախվածության մեջ ենք ընկնում։


Այսպիսով, Հայաստանն իր պարենային անվտանգությունը դնում է Ադրբեջանի քմահաճույքներից առկախված։ Դե, խիստ են վստահում հարևանին։ Խաղաղության դարաշրջան է, չէ՞։ Միևնույն ժամանակ, Ալիևը, ելույթ ունենալով Գաբալայում` թուրքական երկրների գագաթաժողովում, կրկին պարծենում է Արցախի հայերի արտաքսմամբ՝ որպես «հաղթանակ». «Մենք վրեժ ենք լուծել մեր նահատակների արյան համար։


Մենք վտարել ենք օկուպանտներին մեր հողերից»։ Նման խոսքեր ասում է, որովհետև իր ժողովուրդը դա ցանկանում է լսել։ Իսկ Ալիևի մերձավորներից մեկը՝ Ազիզ Ալեքպերովը, հայտարարում է՝ եթե Հայաստանը չկատարի բոլոր պահանջները, ապա «կվտանգվի հայկական պետության գոյությունը»։ Մի խոսքով, խաղաղության դարաշրջանը քայլում է երկրով մեկ, սիրելի հայրենակիցներ։


Իրականում ամեն ինչ պարզ է. մեզ ասում են՝ ներողամիտ եղեք, Փաշինյանն ուղղակի ի զորու չէ ազդել Ադրբեջանի վրա։ Այո, մյուս բոլոր երկրները սովորաբար ինչ-որ կերպ ազդում են միմյանց վրա և փոխզիջումներ են գտնում, այլ ոչ թե պարզապես միակողմանիորեն զիջում են ամեն ինչ հակառակորդին, ինչպես Հայաստանն է անում հիմա:


Բայց չէ որ դրա համար որակյալ դիվանագիտություն է պետք, գումարած ՝ պետք է բանակը չքանդել, թույլ չտալ, որ գումարները մսխվեն, պետք է ճիշտ դաշինքներ կառուցել պետությունների հետ, որոնք կարող են իրական օգնություն ցույց տալ: Բայց այդ ամենը չափազանց բարդ է Նիկոլի համար, որը նույնիսկ չկարողացավ ավարտել ուսումը, և այն ամենը, ինչ սովորել է կյանքում, զգացմունքային գրառումներով ուշադրություն գրավելն է ։


Իսկ քանի որ Փաշինյանը չի կարող ազդել Ադրբեջանի վրա, նա որոշում է ազդել նրա վրա, ինչի վրա իշխանություն ունի, այս պարագայում՝ հայաստանցիների վրա, որոնց, նրա կարծիքով, կարելի է նախ փորձել համոզել, որ խաղաղություն է («չե՞ք տեսնում խաղաղությունը. իսկ նա կա»)։


Իսկ եթե չհավատան, կարելի է զայրանալ, կալանավորել և բերանները փակել: Որպեսզի բոլորը գիտակցեն` երկրում խաղաղություն է հաստատվել և... ժողովրդավարություն։ Չե՞ք տեսնում ժողովրդավարությունը։ Իսկ նա կա։ Բարեբախտաբար, շուտով ընտրություններ են, որոնց ժամանակ Փաշինյանը կհեռանա և այլևս չի կարողանա գոմաղբով կերակրել հայ հասարակությանը՝ դա ներկայացնելով որպես թխվածքաբլիթ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լրահոս

Թրամփը խոստացել է ճանաչել Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, եթե դրանք արդար լինեն
Իրանց երազած ընդդիմությունը երևի «Ենի Ադրբեջանն է», թո՛ղ բերեն, մրցեն իրար հետ․ Աբովյան
Կարևոր
ՆԳՆ-ն հորդորում է ձմեռային անվադողեր ձեռք բերել
Եթովպիայում չորս օրվա ընթացքում այրել են 20 տուն և սպանել 60 քրիստոնյայի
«Թրամփի որդու որսը Պուտինի մերձավորի հետ և ՀՀ քաղաքական աղմկահարույց լուրերը» (տեսանյութ)
Մաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)
«Թալանել Gucci-ն» և հրկիզել պետական շենքը․ Իտալիայում բացահայտել են Միլանի անկարգությունների մասնակիցների նամակագրությունը
ԱԺ-ում կրքերը թեժացան Գրիգորյանի ելույթի ժամանակ․ անջատեցին վերջինիս խոսափողը
TRIPP-ից մինչև բարձրաստիճան հյուրեր․ Թուրքիան փակում է Սև ծովը ՆԱՏՕ-ի ռազմանավերի առաջ
Կարապետյանը խոսում է ընտրությունների նախաշեմին մեծաթիվ կալանավորումների մասին
«ՔՊ-ում պետք է գտնվեն պատգամավորներ, որոնք անվստահություն կհայտնեն Փաշինյանին»․ Ղազարյան
«Իշխանությունների նպատակը ոչ թե բացահայտելն է, այլ կոնկրետ մարդկանց կապելը»․ Քոչարյան
«Ադրբեջանը կվերցնի ճանապարհը, իսկ մեզ ոչինչ չի տա»․ Կարապետյանը՝ մտավախության մասին
ՈՒՂԻՂ․ Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ
Դուք ինձ ընդհանրապես մի ընդհատե՛ք, մանկապարտեզա. Գրիգորյանը՝ Ռուբինյանին
Սառցե ամրոց, պարապլանով փախուստ ու աղետալի վթարներ․ օրվա կադրերը
Ալիևի «արդարությունը», Հաջիևի պահանջը հայերից ու ՌԴ դեսպանության կոշտ քննադատությունը
Ղահրամանյանը հարցրել է՝ ինչպե՞ս կգործի TRIPP-ը, եթե Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիա սկսի
TRIPP-ի ռիսկայնությունն աներկբա է, եթե չկան վերահսկողություն և երաշխիքներ․ Լիլիթ Գալստյան
Հնարավո՞ր է ԹՐԻՓՓ-ը գործարկվի՝ մինչ պայմանագրի ստորագրումը. Կարապետյանը՝ Միրզոյանին

Լրացուցիչ նորություններ

...

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ

ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»