«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին նշել է, որ ցանկանում է մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը, հայտնում է NBC Sports-ը:
«Անհավանական կլինի աշխարհի առաջնությանը մասնակցելը: Ես ցանկանում եմ լինել լավ մարզավիճակում և օգուտ տալ թիմակիցներիս, եթե իհարկե հրավեր ստանամ: Առայժմ որևէ հստակություն չկա:
Երբ հաջորդ տարի սկսեմ նոր մրցաշրջանի նախապատրաստական ընթացքը, կհասկանամ՝ արդյո՞ք կարողանում եմ ներդնել ուժերս 100 տոկոսով: Այդ ժամանակ էլ որոշում կկայացնեմ»,- նշել է 38-ամյա ֆուտբոլիստը, որը մի քանի օր առաջ երկարաձգել է պայմանագրի ժամկետն «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2028 թվականը:
Աշխարհի առաջնությունը կայանալու է 2026 թվակաի հունիսի 11-ից հուլիսի 19-ը:








