Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել, նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում, այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Նախարարությունից հայտնում են, որ զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել։








