Սերբիայի Սուպերլիգայի 13-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» մրցակցի դաշտում չի կարողացել հաղթել «Ռադնիչկի Նիշին», գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի։
Այս խաղով ընդհատվել է Սուպերլիգայում Բելգրադը ներկայացնող ակումբի 11 անընդմեջ հաղթանակից բաղկացած շարքը։
«Ռադնիչկի Նիշի» դեմ խաղում «Ցրվենա Զվեզդայի» հայտացուցակում էր Նաիր Թիկնիզյանը, բայց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը խաղադաշտ դուրս չի եկել։
Գործող չեմպիոնը 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ռադնիչկին» 12 միավորով 14-րդ տեղում է։








