ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ հայտարարությունը միաձայն չընդունվեց. դրան աջակցել են 27 պետություններից 26-ը, ուստի, դրա տեքստը չի ընդգրկվել գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում։
«Եվրոպական խորհուրդը քննարկել է Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումները։ Եզրափակիչ հայտարարությունը վճռականորեն աջակցվել է 26 պետությունների ղեկավարների կողմից։ԵՄ գագաթնաժողովը կանդրադառնա այս հարցին իր հաջորդ նիստում (դեկտեմբերի կեսերին)», – ասվում է գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթղթում։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցել ԵՄ գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ քննարկմանը՝ ուշացումով ժամանելով Բրյուսել։
Նա ելույթ է ունեցել Բուդապեշտում իր կողմնակիցների «Խաղաղության երթ» անվամբ հանրահավաքում։








