Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Ռուսաստանի նախագահի այցը Հունգարիա պատշաճ չի համարում՝ հաշվի առնելով, որ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինի ձերբակալման հրաման է տվել, այս մասին Կալասն ասել է Լյուքսեմբուրգում ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս:
«Հարցն այն է՝ արդյոք սա ինչ-որ արդյունք կտա թե ոչ», - լրագրողների հետ Կայա Կալասի զրույցի տեսանյութն է տարածել Reuters գործակալությունը:
ԵՄ դիվանագիտության ղեկավարը ողջունել է խաղաղության հասնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ հավելելով, որ իրենք չեն տեսնում, որ Ռուսաստանը խաղաղություն է ցանկանում: