«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել մեկ ամիս։
«Բարսելոնան» հայտարարել է, որ 37-ամյա հարձակվողը ստացել է ձախ ազդրի վնասվածք։
Լեհ հարձակվողը վնասվածքով է վերադարձել Լեհաստանի ազգային հավաքականի հետ մարզումներից հետո։
As-ի տվյալներով՝ խաղացողը բաց կթողնի հաջորդ չորս շաբաթը։ Հետևաբար, նա չի մասնակցի հոկտեմբերի 26-ին կայանալիք Մադրիդի «Ռեալ» դեմ «Էլ Կլասիկոյին»։