Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ցավակցություն է հայտնել ՌՀՄ Ռյազանի տարածաշրջանային բաժանմունքի նախագահին՝ կնոջ մահվան կապակցությամբ․
«Խոր վշտով Ռուսաստանի հայերի միությունում ընդունեցինք ձեր սիրելի կնոջ՝ Լյուբով Միրզոյանի անժամանակ մահվան տխուր լուրը, ով արժանավայել կյանք է ապրել և եղել ձեր հավատարիմ ուղեկիցը: Լյուբով Սերգեևնայի հիշատակը հավերժ կմնա նրանց սրտերում, ովքեր գիտեին և սիրում էին հանգուցյալին:
Այս ցավալի օրերին ընդունեք իմ և Ռուսաստանի հայերի միության վարչության անկեղծ ցավակցությունները և, խնդրում եմ, կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցեք բոլոր հարազատներին ու մերձավորներին նման հիրավի անդառնալի կորստի կապակցությամբ», – ասված է հեռագրում: