Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Ոչ որակյալ ինտերնետ ծառայությունների մատուցման դեպքում բաժանորդները կստանան փոխհատուցում


Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից հանրային քննարկման է դրվել որոշման նախագիծ, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում 2008 թվականի «Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման սակագների և պայմանների հրապարակման կարգը» հաստատող որոշման մեջ:


Ի՞նչ խնդիրներ է լուծում նոր կարգավորումը


Ներկայումս գործող կարգով հստակ սահմանված չեն՝

  • Ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման որակական ցուցանիշները։
  • Ամրակցված և շարժական կապի ցանցերով ինտերնետ հասանելիության տվյալների հոսքի արագությունների մասին նկարագրությունը։
  • ծառայությունների ընդհատման կամ որակի անկման դեպքերում բաժանորդներին փոխհատուցում տրամադրելու ընթացակարգը։



Ինչպե՞ս կաշխատի փոխհատուցման համակարգը


Նոր կարգավորմամբ սահմանվում է, որ օպերատորները պարտավոր են փոխհատուցում տրամադրել հետևյալ դեպքերում.

  1. Երկարատև ընդհատումների դեպքում. եթե ծառայությունների ընդհատման տևողությունը հաշվարկային ժամանակահատվածում գերազանցում է 24 ժամը։
  2. Ոչ որակյալ ծառայության դեպքում. եթե բաժանորդի դիմումի դեպքում օպերատորը ծառայությունների որակի ստուգման արդյունքում պարզում է, որ մատուցված ծառայությունը չի համապատասխանել պայմանագրով նախատեսված պայմաններին

Փոխհատուցման չափը. Օպերատորը ծառայության մատուցման վճար չի գանձում առնվազն ծառայության ընդհատման կամ որակի անկման ժամանակահատվածի համար: Իսկ եթե վճարը գանձվել է նախապես, այն փոխհատուցվում է առնվազն նշված ժամանակահատվածի համար հաշվարկված գումարի չափով:

Դիմելու կարգը. Բաժանորդը պետք է ներկայացնի դիմում մինչև վճարման համար սահմանված ժամկետի ավարտը կամ մինչև հաշվարկային ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը: Դիմումը պետք է պարունակի մատուցված ծառայության՝ պայմանագրին չհամապատասխանելու մասին հիմնավոր տեղեկություններ:



Ինտերնետ արագության նոր չափանիշներ

Նախագծով սահմանվում են հստակ պահանջներ ինտերնետի արագության վերաբերյալ.

Ամրակցված կապի դեպքում՝

  • Նվազագույն արագություն– առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 20 տոկոսը, բայց ոչ պակաս քան 2 Մբիթ/վ։
  • Սովորաբար հասանելի արագություն– յուրաքանչյուր օրվա 95 տոկոս ժամանակահատվածում առավելագույն (գովազդվող) արագության առնվազն 70 տոկոսը, բայց ոչ պակաս քան 2 Մբիթ/վ։

Շարժական կապի դեպքում՝

  • Օպերատորները պետք է սահմանեն տվյալների հոսքի ներբեռնման և վերբեռնման նվազագույն և առավելագույն (գովազդվող) արագություններ՝ ըստ ցանցային տեխնոլոգիաների։


Թափանցիկության բարելավում


Նոր կարգով օպերատորները պարտավոր են մանրամասն տեղեկատվություն տրամադրել՝

  • Միացման կամ ակտիվացման (վերաակտիվացման) ժամկետների վերաբերյալ (չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը)։
  • Բողոքներին արձագանքման ժամկետների վերաբերյալ (չպետք է գերազանցի 15 աշխատանքային օրը)։
  • Ծառայության ընդհատման դեպքում վերականգնման ժամկետների և փոխհատուցման կարգի վերաբերյալ։



Վիճակագրություն և հաշվետվողականություն


Որոշման նախագիծը պարտավորեցնում է օպերատորներին վարել ցանցերի խափանումների կամ անսարքությունների վերաբերյալ տվյալների ռեգիստր՝ յուրաքանչյուր խափանման դեպքը գրանցելով:

Օպերատորները պարտավոր են այդ տվյալները պահպանել 1 տարի ժամկետով՝ ՀԾԿՀ-ի պահանջի դեպքում ներկայացնելու նպատակով:


Երբ կգործի նոր կարգը


Ըստ նախագծի, օպերատորները պետք է մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը իրենց պայմանագրերը համապատասխանեցնեն նոր պահանջներին:

Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, սակայն հիմնական դրույթները կգործեն 2026 թվականի հուլիսի 1-ից:


Ինչպե՞ս կանդրադառնա նոր կարգավորումը սպառողների վրա


Նոր կարգի ընդունմամբ սպառողները կկարողանան՝


  • Պահանջել փոխհատուցում անորակ ծառայության համար։

  • Ստանալ հստակ տեղեկատվություն իրենց ինտերնետի իրական արագության մասին։

  • Ստուգել, թե արդյոք ստացվող արագությունը համապատասխանում է պայմանագրով սահմանված նվազագույն արագությանը։


Նախագիծն ուղղված է Եվրոպական միության հետ կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԳՀՄ/CEPA) ամրագրված պարտավորություններին համապատասխանեցմանը, մասնավորապես՝ «Բաց ինտերնետ հասանելիության ապահովման թափանցիկության միջոցառումներ» կարգավորումներին:

Լրահոս

Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»
Ուկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ
Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել
Հայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղում
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Փաշինյանից կարելի է սպասել ամենինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ Խուդոյան
Իրանը ԱՊՀ-ին համագործակցության նոր ձևաչափ է առաջարկում. Փեզեշքիան
Երկրաշարժից հետո Պանամայում գրանցվել է գրեթե 25 հետցնցում
800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում Երևանում
Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներին
Զինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումը
Կիևում հրթիռի հարվածից վնասվել է ադրբեջանական ռեստորան
Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը
Ֆրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները Ադրբեջանում
CBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականը
Ամուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Նյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով

Լրացուցիչ նորություններ

...

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)

Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն

Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ)

Փաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասին Չտեսանյութ)

Աբովյան համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

«Շառլոտ»-ի գործունեությունը դադարեցվել է.Եվրախորհրդարանում տեղադրվել է Թրամփի մերկ արձանը

Պատկերացնում ե՞ք՝ տեսանյութը չլիներ, չէինք իմանա՝ դպրոցական Է ծեծի ենթարկվել (տեսանյութ)

Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ

«Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել կանանց զուգարանում

Ծեծկռտուք, վիրավորանքներ՝ ԱԺ-ում. Իրանում սկսվել է Արաղչու իմպիչմենտի գործընթացը (տեսանյութ)

Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով ու երկու մրցանակային տեղով են վերադարձել

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Ներմուծող երկրները բախվել են ցորենի պաշարների սպառմանը

Հոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«ԴԻԱԼՈԳ» կազմակերպության «Գրքային դիվանագիտություն» ծրագիրը որպես տարբեր ժանրեր, սերունդներ և ազգեր միավորող միջազգային գործոն

44-օրյա պատերազմից 6 տարի անց Ալիևը շարունակում է խոսել, համոզել ու պնդել, որ պատերազմում միայնակ է հաղթանակի հասել. պատգամավոր

Սպասվում է անձրև և ամպրոպ