Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$793.5

BTC

$119505

ADA

$0.785529

ETH

$4181.12

SOL

$177.45

33 °

Yerevan

19 °

Moscow

39 °

Dubai

29 °

London

29 °

Beijing

29 °

Brussels

24 °

Rome

37 °

Madrid

BNB

$793.5

BTC

$119505

ADA

$0.785529

ETH

$4181.12

SOL

$177.45

33 °

Yerevan

19 °

Moscow

39 °

Dubai

29 °

London

29 °

Beijing

29 °

Brussels

24 °

Rome

37 °

Madrid

ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն բանակցային եղանակով ձևավորում է սահման. Փաշինյան


Զիջումների մասին խոսակցությունը համարում եմ առավելապես անընդունելի, որովհետև եթե վերարտադրվում է ՀՀ պետական սահմանը, դե յուրե գոյություն ունեցող սահմանը, դա զիջում անվանելը առնվազն տրամաբանական չէ: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի մտահոգությանը, թե վերջին շրջանում շատ է խոսվում միակողմանի զիջումների մասին:«Դա զիջում անվանելն առնվազն տրամաբանական չէ, դա ես կանվանեի առնվազն հաջողություն, որովհետև ՀՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ինքնուրույն բանակցային եղանակով ձևավորում է սահման, ստեղծում է, վերարտադրում է սահման և դնում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, անկախության հետագա զարգացման համար կարևորագույն անկյունաքար:Ինչո՞ւ եմ ասում, որ մենք վերարտադրում ենք սահմանը, որովհետև 1991 թվականին, ըստ էության, Ալմա Աթայի հռչակագրին միանալով կամ Մինսկի համաձայնագրի՝ Ալմա Աթայի արձանագրությունը ստորագրելով՝ ՀՀ-ն ևս մեկ անգամ ինքնահայտարարագրել է, որ ինքը անկախ պետություն ստանում է երրորրդ հանրապետության, այսինքն՝ Խորհրդային Հայաստանի տարածքով, Խորհրդային Հայաստանի սահմաններով, և Ալմա Աթայի հռչակագրով արձանագրվել է սահմանների անխախտելիությունը:1991 թվականի դրությամբ դե յուրե գոյություն են ունեցել ՀԽՍՀ-ի և ԱԽՍՀ-ի միջև սահմաններ, և մենք այս ընթացքում աշխատել ենք, բարձրացրել ենք այդ սահմանի գոյության բոլոր դե յուրե հիմքերը, համոզվել ենք, որ մենք գիտենք, թե ՀՀ-ի իրավական սահմանը որտեղով է անցնում, և վերարտադրել ենք գետնի վրա այդ սահմանը՝ որդեգրելով (այլընտրանք էլ չկա) «սահմանը անցնում է այնտեղով, որտեղով անցնում է» սկզբունքը:Ուզում եմ ընդգծել, որ սահմանազատման այս գործընթացի արդյունքում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր չի թողնվել ուրիշին: ՀՀ-ի ինքնիշխան տարածքն ամբողջությամբ արձանագրված է սահմանազատվող հատվածներով»,- ասաց նա:

Լրահոս

Մասնագետները նշել են սուրճի կամ թեյի առաջին բաժակի համար իդեալական ժամանակը
Ալիևն ու Փաշինյանը թանկ կվճարեն խաղաղության համար. Իրան (տեսանյութ)
Հայտնի է դարձել խելացի ժամացույցների հիմնական թերությունը
Մասնագետը նշել է 8 հիվանդություններ, որոնք առաջանում են քնի պակասի հետևանքով
Կարևոր
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը
Բաժանման լուրերը կրկին ակտիվացել են Կայլի Ջենների և Թիմոթի Շալամեի շուրջ
Գիտնականները պարզել են, թե ինչպես է ճարպոտ սնունդը մեծացնում թրոմբոզի առաջացման ռիսկը
Գտնվել է միջոց՝ վերականգնելու հակաբիոտիկների ազդեցությունը դիմացկուն մանրէների դեմ
Գեղարքունիքի մարզում 42-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան տուժածներ
Հայտնի է սրտի վիրահատությունից հետո անոթային վնասման պատճառը
Դասալքության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է
Արտակարգ իրավիճակ Սևանում. Օգնության են հասել փրկարարները
Թուրքիան կրկին ցնցվում է, ևս մեկ երկրաշարժ. տեղի է ունեցել Փաշինյանի և Փեզեշքիանի հեռախոսազրույցը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում
Հանկարծամահ եղած զինծառայողի մարմնի վրա վնասվածքներ չեն հայտնաբերվել. նախաձեռնվել է քրվարույթ
«Զանգեզուրի միջանցքի» հարցն այլևս չի քննարկվում․ Արաղչի
Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը շարունակում են աղմկահարույց դատական վեճը
Հարևանները բողոքել են Ցուկերբերգից. NYT
Իսպանիայի արտգործնախարարը ողջունել է Պուտին-Թրամփ առաջիկա հանդիպումը
Իրանի ԱԳՆ-ը ներկայացրել է միջուկային ծրագրի կրճատման պայմանը

Լրացուցիչ նորություններ

...

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Նոր նշանակում՝ Քննչական կոմիտեում

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ, ներկայացրել նրան վաշինգտոնյան համաձայնությունները

Անշարժ գույքի գործակալը․ Անդրանիկ Թևանյան

Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին

Ժողովրդի գլխի տակ «փափուկ բարձ» դնող մանիպուլյատորները և վախ սերմանող կեղծ հայրենասերները նույն գործն են անում․ Դավիթ Սանասարյան

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Միքայել Աջապահյանի գործով առաջին դատական նիստը

Համացանցում անհեթեթության հասնող ենթադրություններ են շրջանառվում. Նազելի Բաղդասարյան

Հուսով եմ՝ մեր բազմաթիվ քաղաքացիներ կօգտվեն այս հնարավորությունից․ ԿԳՄՍ նախարար

Ղազախստանի նախագահը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ

Այս միջանցքի բացումը միակողմանի զիջումներ է ներկայացնում Հայաստանի կողմից․ Գերմանիայի Հայ Դատի հանձնախումբ

Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին․ Հռոմի պապ

Ալիևն ու Փաշինյանը կրկնել են նույն սխալը, որ Զելենսկին թույլ տվեց. ԻՀՊԿ գեներալ

Վաղը կհրապարակվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը, բոլոր շահարկումները կդադարեն․ Միրզոյան

Հայաստանն այսուհետ կարող է օգտագործել Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքներն իր միջազգային առևտրի համար․ Արարատ Միրզոյան

Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական համագործակցությունը նոր աստիճանի բարձրացավ․ Կոստանյան

ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի համաձայնագիրն աշխարհաքաղաքական աղետ է Վրաստանի համար․ Սաակաշվիլի

Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ

Տարիներ հետո կկոչվի վաշինգտոնյան կատաստրոֆա․ Արմեն Աշոտյան

Եթե Ղարաբաղի թեման դարձնեինք քննարկման թեմա, երբեք խաղաղության չէինք հասնելու․ Ռուբինյան (տեսանյութ)