Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում առաջնորդվելու իր ազգային շահերով, որոնց թվում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջական վերականգնումը:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայի» համաժողովի ժամանակ ունեցած ելույթում:
«Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ այսօրվա վարչակազմը ղեկավարվում է ամենից առաջ իր սեփական երկրի շահերով՝ այնպես, ինչպես նա դրանք հասկանում է», - ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ դա ռացիոնալ մոտեցում է: