Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը 76 000 իրավապահի է ներգրավել հոկտեմբերի 2-ին նախատեսված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ անվտանգությունն ապահովելու համար, այս մասին հաղորդել է BFMTV-ն՝ վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնակատար Բրյունո Ռետայոյին։
Հոկտեմբերի 2-ին ամբողջ երկրում շուրջ 250 բողոքի ակցիա է սպասվում կառավարության խիստ տնտեսական միջոցառումների դեմ։
Բողոքի ակցիաների նախաձեռնողներն են արհմիութենական կազմակերպությունները։