Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հայ Դատի հանձնախմբի արձագանքը Թրամփի գրառմանը

Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Թրամփի՝ հայությանը վերաբերող գրառմանը: Սեպտեմբերին հանձնախումբը քննադատական արձագանք էր տվել նաև դեմոկրատների թեկնածու Հարիսի ամերիկահայությանն ուղղված ուղերձին: 

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Truth սոցհարթակում հայությանը հուզող խնդիրների մասին գրառում է կատարել, ուր քննադատել է փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»:

«Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- գրել է Թրամփը՝ Truth սոցիալական հարթակում կատարած գրառման մեջ:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ արձագանքել է նախկին նախագահի գրառմանը՝ հաղորդագրություն տարածելով այս կապակցությամբ: Հիշեցնենք, որ հանձնախումբը նաև արձագանքել էր սեպտեմբերին Քամալա Հարիսի ամերիկահայությանն ուղղված ուղերձին Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:

«Նախագահ Թրամփը, ով զգալիորեն մեծացրել է ԱՄՆ-ի ռազմական աջակցությունը Ադրբեջանին՝ զինելով և խրախուսելով Ալիևի ռեժիմին 2020թ. հարձակվել Արցախի վրա, պետք է ավելին անի, քան պարզապես նախընտրական հայտարարություն տարածումը: Նա պետք է մինչև ընտրությունների օրը ներկայացնի իրական արդյունքներ: Նա կարող է սկսել նրանից, որ հրապարակայնորեն հաստատել Արցախ [հայության] վերադարձի իրավունքը և անձամբ կոչ անի Ներկայացուցիչների պալատի նախագահ Ջոնսոնին՝ ժամանակացույց սահմանել H.R.7288-ի քվեարկության համար, որը կիրականացնի Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ օգնության սահմանափակումները՝ ըստ 907-րդ բանաձևի», - նշել է Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով. «Իր հերթին, փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսը՝ ԱՄՆ Սենատի գործող անդամը, պետք է աջակցի և աշխատի S.Res.540 Սենատի բանաձևի ընդունման համար, որը կքննի Ադրբեջանի կողմից ԱՄՆ ռազմական օգնության օգտագործումը՝ հայերի դեմ պատերազմական հանցագործություններ կատարելու համար»:

Արամ Համբարյանը գոհութնակություն է հայտնել, որ ամերիկահայ համայնքի հետևողական ներգրավվածությունը ստիպել է, որ Արցախն ու Հայաստանը հայտնվեն ամերիկյան ազգային ընտրական քննարկումների օրակարգում:

«Մենք ակնկալում ենք ավելին, քան միայն խոսքեր: Մեր ձայները ստանալու համար մենք պահանջում ենք տեսնել արդյունքներ՝ գործողություններ, որոնք գործնականում կպատժեն Ալիևին և կխոչընդոտեն Ադրբեջանի նոր ագրեսիան», - հավելեց Համբարյանը:

Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ ասված է, որ «մինչև 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները մնացել է երկու շաբաթից էլ պակաս, և ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատ թեկնածուները հայտարարություններ են տարածել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ՝ փորձելով գրավել ամերիկահայերի աջակցությունը ԱՄՆ-ում, մասնավորապես կարևոր ընտրատարածքային նահանգներում, ներառյալ Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Հյուսիսային Քարոլինա, Փենսիլվանիա և Վիսկոնսին»:

Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ ասված է, որ «մինչև 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները մնացել է երկու շաբաթից էլ պակաս, և ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատ թեկնածուները հայտարարություններ են տարածել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) վերաբերյալ՝ փորձելով գրավել ամերիկահայերի աջակցությունը ԱՄՆ-ում, մասնավորապես կարևոր ընտրատարածքային նահանգներում, ներառյալ Արիզոնա, Ջորջիա, Միչիգան, Նևադա, Հյուսիսային Քարոլինա, Փենսիլվանիա և Վիսկոնսին»:

«Սա կարևոր հանգրվան է մեր համայնքի համար, կարևոր քայլ է մեր՝ որպես ընտրական ուժի, ամերիկյան ազգային բեմում ի հայտ գալու գործընթացում։ Խնդրում ենք մնալ ներգրավված, շարունակել ճնշումը։ Մեր ներդրումները ամերիկյան քաղաքական համակարգում արդյունք են տալիս»,- ասել է Արամ Համբարյանը։

Լրահոս

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել
Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համար
Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման
Սիսիանում զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել՝ վիճաբանությունից հետո
Կարևոր
Զինծառայող է մահացել. ՊՆ-ն հաստատեց
Պերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքը
Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլը
ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան
Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի
ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը
Փաշինյանի հանդիպումները ԱՄՆ-ում. Ուկրաինան պատրաստ է լիակատար հրադադարի. Սիբիգա
Քաղաքացին ներկայացրել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան
Պետք է անհանգստանանք, որ մի օր չզարթնենք ու ՀՀ ն որպես անկախ պետություն չլինի․ Ալեն Սիմոնյան
Պապիկյանը կասկածում է, որ իրեն «ժերտվա» կտան. Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին
Թուրքիայի որևէ վտանգ չեմ տեսնում. օգոստոսի 8-ից հետո սպառնալիքը 0 ա. Սիմոնյանը՝ ռուսական բազայի մասին
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ ժողովուրդն իրենց «մանդատ է տվել» հեռացնելու կաթողիկոսին
ՈՒՂԻՂ․ Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը
Կարևոր
Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը
Մասնավորների հետ Կառավարությունը կաշխատի՞, ինչի՞ մասին է նախագիծը
Երբ քաղաքացին հայկական անձնագրով դուրս է գալիս և մուտք գործում այլ անձնագրով՝ դառնում է ոչ ռեզիդենտ

Լրացուցիչ նորություններ

...

Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժ է տեղի ունեցել

Արգենտինայի նախագահը ՄԱԿ-ը անվանել է մակաբույծների կերակրման աման

Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընտրություն կատարի

Թրամփը Սի Ծինփինին դիմավորել է ինքնաթիռի մոտ՝ ԱՄՆ ժամանելուց հետո

Ռազմական ինքնաթիռ է կործանվել․ երկու օդաչու կատապուլտացվել են

Պուտինը` ԱՄՆ-ից հրավեր է ստացել. Ռուբիո

Ռուսաստանից Հայաստան և Վրաստան. զբոսաշրջիկների համար կգործարկվի նոր երկաթուղային կրուիզ

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ընդունի Հորմուզի կարգավիճակը՝ նեղուցով նավարկությունը թույլատրելու համար

Bloomberg-ը հաղորդել է ֆոն դեր Լայենի և Զելենսկու միջև լարված հանդիպման մասին

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՄՆ զորքերի տեղակայմամբ

Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում նախատեսված է Մոսկվայի ժամանակով 16:00-ին

Թուրքիայում դպրոցի վրա հարձակման մեջ կասկածվողը նախապես պատրաստվել էր

Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի

Սի Ծինփինը 11 տարվա ընթացքում առաջին անգամ է այցելում Միացյալ Նահանգներ

Նյու Յորքում մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը (տեսանյութ)

Իրանական ավիաընկերությունների չվերթները դեպի Ադրբեջան դադարեցվում են

Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել

Զելենսկու և Մակրոնի հանդիպման ժամանակ տեղի ունեցածը ցնցել է լրագրողին

Ֆրանսիան Ուկրաինային կմատակարարի ռադարներ և որսորդական հրթիռներ․ Մակրոն

Սեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտ