Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր «նորաձև» չէ, պետական որևէ մարմին իր տեղում չէ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Քաղաքականությամբ ապրող հասարակություններում, ավաղ, տարաբնույթ այլ հարցեր մնում են ստվերում։ Դրանցից մեկը, թերևս, սպառողների պաշտպանության ոլորտն է, որտեղ խնդիրները բազմաթիվ են ու ավելի հաճախ անտեսված պետական գերատեսչությունների կողմից։ Սպառողների իրավունքների պաշտպանության գծով փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ցավոք, վերջին տարիներին առաջընթաց գրանցելու փոխարեն հետընթաց ենք արձանագրել բոլոր առումներով՝ և՛ իրավական դրույթներն ու կարգապահական վիճակը պահպանելու, և՛ սպասարկման ոլորտը ձևավորելու, և՛ ծառայություններ մատուցելու առումով։ 


«Տնտեսվարողներից շատերը, կարծես, չեն հարգում իրավունք և օրենք։ Սա խոսում է ոչ միայն պետական վերահսկողության բացակայության մասին։ Վերջին շրջանում նաև օրենսդրական լուրջ փոփոխություններ չեն եղել, և, ավաղ, հույս էլ չենք կարող ունենալ, որ օրենսդրական բացերի լրացում կկատարվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։Ընդգծում է՝ սպառողները շարունակում են բախվել նույն խնդիրներին, ինչ տարիներ շարունակ։«Սպառողն ապրանք է գնում, հետո տարբեր պատճառներից ելնելով՝ ցանկանում է օգտվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության դրույթներից, բախվում է խնդիրների։


Տնտեսվարողները պատճառաբանում են՝ ապրանքի հետվերադարձ չեմ անում, գնա, ում ուզում ես դիմիր, կամ ապրանքի որակի հետ կապված հարցեր են բարձրացնում՝ հղում անելով օրենքի 23-րդ հոդվածին, այն է՝ եթե ապրանքային տեսքը խախտված է, և որակական ցուցանիշները վնասված են, ապա ապրանքը վերադարձման ենթակա չէ։ Տնտեսվարողն ամեն խոչընդոտ ստեղծում է սպառողի համար, որպեսզի նա չկարողանա իր իրավունքները պաշտպանել։ 

Որպես սպառողի պաշտպաններ և փորձագետներ՝ բախվում ենք շատ դժվարությունների մեր մասնագիտական պարտականությունները կատարելու և իրավունքի պաշտպանության որոշակի ծառայություններ մատուցելու գործում։ Պետական կառույցը, որը պետք է զբաղվի տնտեսվարողին զգուշացնելու, տուգանելու, վերահսկելու (օրենքի դրույթները պետք է անշեղ կատարվեն) հարցերով, անբարեխիղճ տնտեսվարողին թույլ է տալիս, որ նա օգտվի բարձիթողի վիճակից՝ շարունակաբար խախտելով սպառողի իրավունքը։ Այսօր իրապես շատ քիչ տնտեսվարողներ են մնացել, որոնց հետ կարելի է «լեզու գտնել», համագործակցել և հօգուտ սպառողի լուծել իրավունքի պաշտպանության հարցը։


Շատ տնտեսվարողներ սպառողներին ուղղորդում են դատարաններ՝ գիտակցելով, որ այսօր դատարանը չափազանց ծանրաբեռնված է, մյուս կողմից՝ թանկ հաճույք է քաղաքացու համար։ Արդյունքում սպառողի խնդիրը մնում է չլուծված, իսկ օրինախախտը չի պատժվում»,-նշում է մեր զրուցակիցը։Փորձագետի կարծիքով, սպառողների իրավունքների պաշտպանությունն այսօր, ցավոք, ո՛չ «նորաձև» է, ո՛չ արդիական։


«Այսօր քննարկման կենտրոնում քաղաքական միտումներն են, շատերը, կարծես, չեն նկատում, որ կան սոցիալական, իրավունքի ոտնահարման խնդիրներ, որոնք, ի դեպ, անմիջականորեն կապված են քաղաքական բարձիթողի վիճակի և տգիտության հետ։ Այսօր արդյունավետ չեն աշխատում տեսչական մարմինները։ Հարցեր բարձրացնենք՝ վերջին անգամ ե՞րբ են արտադրամասերը ստուգվել սննդի անվտանգության տեսչական մարմնի կողմից, խոսքն այն մասին չէ, երբ կոնկրետ խնդիրներ են գրանցվել և տեսչական մարմինը գնացել է ստուգման, վերջին շրջանում ե՞րբ է շուկայի վերահսկողական տեսչական մարմինը ստուգել համապատասխան տնտեսվարողների մոտ առկա որակի և հարակից փաստաթղթերը, իրենց ոլորտների հետ կապված քանի՞ բողոք են ստացել և ի՞նչ լուծումներ են տրվել դրանց։ 


Ավաղ, երբեմն խնդիրները գերատեսչությունները փոխանցում են մեկը մյուսին, արդյունքում քաղաքացին հոգնում է և որոշում ինքը լուծել իր խնդիրը։ Պետական կառույցների պարագայում պետք է գործի հաշվետվողականությունը։ Եռամսյակային և տարեկան կտրվածքով գերատեսչությունները պետք է պրոֆիլակտիկ ստուգումներ անցկացնեն արտադրամասերում, խանութներում, մաքսատանը։


Երբ անորակ ապրանքը հայտնվում է շուկայում, դրա վերահսկողությունը, կասեցումը, արգելումը դառնում է դժվարին խնդիր։ Պատճառաբանում են, որ չունեն ֆինանսներ և ռեսուրսներ, գործառույթների իրականացման համապատասխան ռազմավարություն։ Այս ամենն, ի վերջո, ազդում է սպառողների և նրանց իրավունքների պաշտպանության վրա։


Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ նա ևս սպառող է և, վաղ թե ուշ, առնչվելու է առկա խնդիրներին և բարձիթողի վիճակին։Համատարած բոլոր ոլորտներում՝ կրթական, առողջապահական, սպառողական, սոցիալական, քաղաքացիների իրավունքները խախտված են, և չկա որևէ պետական կառույց, որն իր տեղում է, լիարժեք գիտակցում է իր լիազորությունները գործառույթային առումով, և չկա մի պետական մարմին, որն իրապես աշխատում է ոլորտային խնդիրները լուծելու և մարդկանց պաշտպանելու համար»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը։


ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Լրահոս

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Կարևոր
COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման
Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը
ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար
Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց
Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»