Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Հույսն այն է, որ առանձին շերտերի շրջանում «նստվածք» կթողնի.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երբ քպական իշխանությունը նոր էր սկսել «ՀԷՑ-ը խլելու» գործընթացը, առիթ ունեցանք նշելու, որ փուչիկ են պաշտոնական այն հայտարարությունները, թե դա արվում է «ՀԷՑ-ը փրկելու... ճգնաժամը հաղթահարելու» նպատակով: Ոչ մի նման խնդիր, իհարկե, չկա, որովհետև իրականում ճգնաժամի ապացույց էլ չկա:


Ու մինչև օրս էլ Փաշինյանի իշխանությունը իր պաշտոնական «պնդումների» հետ կապված որևէ հիմնավոր, ծանրակշիռ ապացույց չի ներկայացրել:Դա ևս մեկ անգամ ու էլ ավելի է ընդգծում դեռ «խլման գործընթացի» մեկնարկում տրված գնահատականը, որ սա բացառապես քաղաքական երևույթ է:


Մենք նշել էինք նաև, որ ժամանակի ընթացքում քպական իշխանությունները փորձելու են ՀԷՑ-ում «գտնել» ինչ-ինչ «փաստեր», որպեսզի դիմեն մանիպուլ յատիվ շահարկումների, թե՝ «տեսե՜ք, դուք հոսանքի վարձավճար եք մուծել, իսկ ՀԷՑ-ի սեփականատերերը թալանել են...»:


Օրերս քպական իշխանությունները սոցցանցային ու լրատվական դաշտ նետեցին տարբեր «փուչիկներ», որոնք մաքսիմում 5 րոպե անց քարուքանդ էին լինում, այլ ոչ թե պարզապես հերքվում:


Առաջին «բադիկն» այն էր, թե ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահն ստացել է աստղաբաշխական աշխատավարձ: Ըստ որում, հատուկ չէր նշվում անունը, որ «մասսաները» մտածեն, թե դա եղել է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը: Ընդամենը մի քանի րոպե անց պարզվեց, որ նախ՝ այդ ժամանակ Նարեկ Կարապետյանը եղել է նախագահի տեղակալը, իսկ հրապարակ նետված վարձատրությունը, որը ստացել է տնօրենների խորհրդի նախագահը, եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, այսինքն՝ սպառողների մուծած վարձավճարի հետ այդ գումարը կապ չունի, էլեկտրաէներգիայի սակագնի ու ինքնարժեքի հետ էլ, բնականաբար, կապ չունի:


Մյուս կողմից՝ պարզվեց, որ Նարեկ Կարապետյանը միայն վերջին 9 ամիսն է տնօրենների խորհրդի նախագահ և... այդ ընթացքում աշխատավարձ չի ստացել: Իսկ հասանելիք աշխատավարձն էլ ուղղվել է համակարգում ցածր աշխատավարձ ունեցող աշխատակիցների պարգևավճարի ֆոնդին:Քանի որ «չկպավ», իսկ սլաքներն անպայման պետք էր ուղղել Նարեկ Կարապետյանի դեմ, հրապարակ նետեցին նաև նրա ստացած «սատղաբաշխական» գումարները՝ որպես տնօրենների խորհրդի նախագահի տեղակալ: Պարզվեց՝ դա էլ է մանիպուլ յացիա:


Նախ՝ էլի՝ վճարումը եղել է Սամվել Կարապետյանի միջոցներից, երկրորդը՝ Նարեկ Կարապետյանն այդ աշխատավարձը չի ստացել, այլ փոխանցել է բարեգործական նպատակներով՝ «Տաշիր» հիմնադրամին:Անկասկած, առաջիկայում քպականները նոր ստեր կամ մանիպուլ յատիվ «տեղեկություններ» էլի կտարածեն: Լավ, բայց ինչո՞ւ են փաշինյանական իշխանությունները նման՝ 5 րոպեանոց ստեր ու մանիպուլ յատիվ տեղեկություններ տարածում: Ինչի՞ մասին է սա խոսում:


Իսկ դա վկայում է նրա մասին, ինչը մենք կանխատեսում էինք. առաջիկայում ընտրություններ են, քպականները, ի դեմս Սամվել Կարապետյանի գլխավորած շարժման, տեսնում են լուրջ վտանգ, տեսնում են, որ լուրջ քաղաքական հայտ ներկայացնող ուժ է ձևավորվում, ուստի փորձում են հնարավորինս վարկաբեկել:Ու ակնհայտ մանիպուլ յատիվ բաներ են նետում դաշտ՝ հաշվարկով, որ մի որոշակի շերտի վրա դա կազդի:


Մյուս կողմից՝ նման «ավրալային» ստատարածումը վկայում է այն բանի մասին, որ քպական իշխանությունը ցայտնոտային վիճակում է: Սա նման է այն ֆուտբոլային իրավիճակին, երբ պարտվող թիմն սկսում է խաղավերջին մոտ գնդակը պարզապես «տշել» դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ «մեկ էլ տեսար, մի բան կստացվի..» մտայնությամբ:Ի դեպ, երբ խոսվում է բարձր աշխատավարձերի մասին, այստեղ պետք է հիշատակել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Եթե իսկապես ՀԷՑ-ում եղել են չտրամաբանված աշխատավարձեր, եթե դրանք իսկապես ազդել են սակագների վրա, ինչո՞ւ ՀԾԿՀ-ն տարիներ շարունակ ծպտուն չի հանել, չէ՞ որ դա իր ուղիղ պարտավորությունների մեջ է մտնում:


Իսկ գուցե այն ամենը, ինչ ներկայացնում են իշխանություններն, ու ՀԾԿՀ-ն էլ լռությամբ համաձայնում է, ոչ մի կապ չունի՞ իրականության հետ, և դա «հայտնաբերվել» է միայն այն բանից հետո, երբ հնչեց «կանենք մեր ձևով» հայտնի արտահայտությո՞ւնը... Հը՞:


Լրահոս

ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Թող քաղաքական հետապնդումները դադարեցվեն, հետո խոսենք հնարավոր գործողությունների մասին. Վարդևանյան
Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները
Կարևոր
COP17-ի կենտրոնում․ հանուն բնության և կենսաբազմազանության պահպանման
Վարդևանյան․ Իշխանություն լինելը հեշտ չէ․ ձեր գործը մարդկանց խնդիրները լուծելն է, ոչ թե հաղթանակներ վերագրելը
ԱՄՆ-ում երեք եղբայրներ դատապարտվել են 30 տարվա ազատազրկման՝ տասնյակ կանանց բռնաբարելու համար
Հերթական անգամ կառավարության սարքած բորշչն ենք տեսնում, ԱԳՆ-ի վրա առևտրի «բանծիկ» ինչի կպցրիք
Աննկարագրելի է՝ դու և ընկերդ դառնում եք Աշխարհի առաջնության չեմպիոն և մեդալակիր, երազանքը կատարվեց
Պապոյան․ Ռուսական ոսկին Հայաստանով անցել է ԱՄԷ, բայց մենք ոչինչ չենք շահել
Կարևոր
Մոսկվան և Երևանը պատրաստվում են փոխել դեսպաններին․ ովքեր կփոխարինեն Կոպիրկինին և Արսենյանին
Ի՞նչ մեդալներ բերեցին հայ սպորտսմենները, ինչպե՞ս են զգում իրենց մեդալակիրները
Օլեշկիում հրադադարի գոտին ընդլայնվել է. Կոչ ՌԴ-ում՝ արգելել Շիրակի մարզպետի մուտքը երկիր
Էս կառավարությունը սիրում ա ուրիշի սեփականությունը խլի, այս երևույթին պետք է վերջ տալ. Ղազարյան
Աննա Գրիգորյան․ Այս անչափ կարևոր հարցը գերքաղաքականացվեց և կառուցվեց մեկ անձի քարոզարշավի շուրջ
Բաթոյանն առաջարկում է ընտանեկան բռնության գործերով սահմանափակել տնային կալանքի կիրառումը
Միրզոյանը կրկին կոչ է արել դիրքորոշում հայտնել ԹՐԻՓՓ համաձայնագրի վերաբերյալ
ԵԱՏՄ զեկույցը լուրջ մտահոգություններ է առաջացրել. պետք է զուսպ քայլեր անենք, չքանդենք եղածը. Գագիկ Ծառուկյան
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում
Բրազիլիայի նախագահական ընտրություններում պարտված Ֆլավիո Բոլսոնարոն փախել է երկրից․ CNN Brasil

Լրացուցիչ նորություններ

...

Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը․ Անդրանիկ Քոչարյանը խարդավանքներ է հրահրում

34 մլն դրամ կանխիկ, 7,9 մլն դրամ աշխատավարձ․ Մանվել Գրիգորյանի սանիկը ՔՊ-ի համայնքապետն է․ Ժողովուրդ

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

Անդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

ՔՊ-ն պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին․ ո՞ր համայնքներում է պայքար սպասվում․ «Ժողովուրդ»

Կալանավորվել է զինկոմ․ Սուրեն Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

Կատարվել են 1 տասնյակ հարցաքննություններ․ իրականացվում են գաղտնի քննչական գործողություններ

«Հրապարակ»․ ՔՊ-ից կմիանա՞ն ընդդիմությանը

«Հրապարակ»․ Զինկոմ է կալանավորվել

6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ»

«Հրապարակ»․ Պապիկյանի երկրորդ դեղին քարտը

«Հրապարակ»․ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակը վատացել է

Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»

Զենքի ազատ վաճառքը կխստացվի՞․ կրակոցներն ու զինված միջադեպերը չեն դադարում․ «Ժողովուրդ»

Կալանավոր է փախել դատարանից. Ֆրանսիան միջուկայինով է ուզում զսպել Ռուսաստանին

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով

Բրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի

Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն

Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»