Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, այս մասին հայտնում է Syria TV-ին։Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի և Սիրիայի միջև գործընկերության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Սիրիայում «քաղաքական անցման գործընթացը համապարփակ երկխոսության և լայն մասնակցության միջոցով» առաջ մղելու անհրաժեշտությունը։
Նա նաև ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի և Իսրայելի միջև 1974 թվականին կնքված համաձայնագրի խախտման վերաբերյալ։