Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Բարձր տեխնոլոգիաները և կրթական բարեփոխումները՝ հայ-բուլղարական համագործակցության օրակարգում


Սեպտեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը և գործընկերային համագործակցությունը:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը կարևորել է փոխվարչապետ Զաֆիրովի այցը Հայաստան՝ նշելով, որ այն նպաստում է երկու երկրների միջև փոխվստահության մթնոլորտում ձևավորված համագործակցության խորացմանը։ Իր խոսքում նախարարը ներկայացրել է Հայաստանի ինժեներական և տեխնոլոգիական ներուժը, ոլորտին տրամադրվող աջակցության ծրագրերը, իրականացվող բարեփոխումները և կրթական նախաձեռնությունները, որոնք ուղղված են տեխնոլոգիական ներուժի զարգացմանը, անդրադարձել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներին, «Սևան Ստարտափ Սամմիթին»։ Մխիթար Հայրապետյանն ընդգծել է կառավարության կողմից իրականացվող ինժեներական կրթական ծրագրերով ոլորտում արձանագրված առաջընթացը։

Փոխվարչապետ Զաֆիրովն էլ, իր հերթին, բարձր է գնահատել Հայաստանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն՝ ընդգծելով հատկապես տեխնոլոգիական և կրթական ոլորտներում առկա ներուժը։ Նա կիսվել է Հայաստան իր այցի տպավորություններով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության անդամների հետ ունեցած հանդիպումների արդյունքները և Թումո կատարած այցելությունը՝ որպես Հայաստանի նորարարական ներուժի և տեխնոլոգիական սերնդի ձևավորման ուղղությամբ իրականացվող ռազմավարական քայլերի վառ օրինակ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները՝ բուլղարական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավման ընդլայնումը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության, կանաչ տեխնոլոգիաների և տիեզերական տեխնոլոգիաների ուղղություններով գործընկերության խորացումը։ Քննարկվել են նաև Սևծովյան տարածաշրջանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերում Հայաստանի մասնակցության հնարավորությունները։

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը երկուստեք կարևորել են փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները, ինչպես նաև Եվրոպական միության շրջանակում երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Լրահոս

«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին
ԹՐԻՓՓ-ի «ճակատագիրն»՝ ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին․ իրանագետի դիտարկումները (տեսանյութ)
Ձերբակալված Սեդրակ Քոչարյանի և մյուսների նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել․ ՀԿԿ
Կարևոր
Ուղղակի մեղադրանք է բերվել մեղադրանք բերելու համար. որևէ ողջամիտ մարդ այդտեղ խնդիր չի կարող տեսնել․ Ամրամ Մակինյան
Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ)
Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ)
200 հազար մարդ մնացել է առանց էլեկտրամատակարարման
Կարևոր
Զինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներ
ԱՄՆ-ն առաջարկել է հանել Իրանի դեմ պատժամիջոցները Հորմուզի նեղուցը բացելու դիմաց. Al Hadath
Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
Շոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ. Ճապոնիա
Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը
Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim
Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով
Քոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ)
Նավասարդ Կճոյանին ես իմ տնից չեմ բերել, հեղափոխության ժամանակ էլ մեզ հետ չի քայլել․ Հակոբյան (տեսանյութ)
Հրդեհ է բռնկվել Ամուրի գազաքիմիական համալիրում. կան տnւժածներ
Հասմիկ Հակոբյանը՝ Քոչարյանին և որդուն ձերբակալելու մասին․ ինչ որոշում ունի իշխանությունը
Հայաստանն ու Ադրբեջանը քննարկել են էլեկտրաէներգիայի փոխանակումը

Լրացուցիչ նորություններ

...

«Արհեստական բանականությունը չի փոխարինելու մարդկանց, այն կփոխարինի մարդկանց, ովքեր չեն զարգանում». Տիգրան Հարությունյանը՝ առաջնորդության, AI-ի և ապագայի մասնագիտությունների մասին

Ռուսաստանը սպառնում է Հայաստանին.Պետք է կանգնեցնել անմիջապես․ Թրամփը Իրանին (տեսանյութ)

Կասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով

Քոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ)

Այսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 53 տարեկան

Իր դիմումի համաձայն քահանա է կարգալույծ եղել. Մայար Աթոռ

Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է. Ռուսաստանը չի հանդուրժի․ Պուտին (տեսանյութ)

Իր սրտի մեջ նենգություն ունեցողը ինչպե՞ս կարող է հանգիստ Պատարագի մասնակցել․ Տեր Փառեն

Սաստիկ շոգը կշարունակվի՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում օգոստոսի 25-26-ին

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել

Չենք նահանջի․ Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանին. Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը․ Պեսկով (տեսանյութ)

Փողոց կփակվի

Առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 20 վարչական իրավախախտման դեպքեր

Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ (տեսանյութ)

Արթիկում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

Ադրբեջանը Ռուսաստանին նոր պահանջ է ներկայացրել. Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ը մեզ հեռացնի․ Փաշինյան (տեսանյութ)

Մեծամորի ԱԷԿ-ը կփակվի՞․ Զախարովայի կոշտ հայտարարությունը. Լավրովը զգուշացնում է ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին (տեսանյութ)

Կասեցվել է «Ֆուդ Մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Շնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ