Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը․ Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․

 «Ուշագրավ փաստ. Թուրքիան և Ադրբեջանը տոնակատարություններ են անցկացնում հայոց կոտորածների առիթով և փառաբանում դրանց ոճրագործ կազմակերպիչներին, մինչդեռ Հայաստանում վախենում են ոգեկոչել հայոց ինքնապաշտպանական հերոսամարտերը և նրանց հերոսներին։ Օրինակնե՞ր։ Խնդրեմ։ Երեկ՝ 2025 թ. սեպտեմբերի 18-ին, Անկարայում Ադրբեջանի դեսպանատունը, համագործակցելով թուրք ազգայնական կազմակերպությունների հետ, կազմակերպել է «Կովկասյան իսլամական բանակ և Էնվեր փաշա» խորագրով հիշատակի միջոցառում։ Թեման՝ 1918 թ. սեպտեմբերին օսմանյան բանակի և նրան կից բաշիբոզուկների Բաքու ներխուժումն էր, որն ուղեկցվել է հայերի զանգվածային կոտորածներով։

Միջոցառման օրակարգում եղել են պետական օրհներգերի կատարումներ, Ղուրանի ընթերցումներ, պաշտոնական ելույթներ, կինոցուցադրումներ, ինչպես նաև նրա ինչ-որ համատեղ «ժառանգությունը» գովերգող ցուցահանդես։Նույնատիպ միջոցառումներ այս օրերին կազմակերպվում են Բաքվում, որտեղ քաղաքի «ազատագրման» (լռելյայն՝ նաև հայերի կոտորածի) առթիվ ժամանել է Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելջուք Բայրաքթարօղլուն՝ անձամբ մասնակցելու համար «տոնակատարություններին»։ Իսկ հիմա շրջվենք դեպի պաշտոնական Երևան։ Անցյալ տարի այս օրերին լրացավ Երևանի հերոսամարտի 300-ամյակը։

Հայաստանի մայրաքաղաքի պաշտպանությունը տևել է 1724 թ. հունիսի 24-ից մինչև սեպտեմբերի 23-ը։ Օսմանյան զավթիչ բանակի դեմ համառ կռիվներում քաջաբար զոհվել է 11,500 հայ աշխարհազորային՝ թշնամուն պատճառելով կրկնակի ավելի մեծ կորուստներ։ Եվ ի՞նչ։ Հայաստանում այդ մեծ իրադարձությունը մատնվեց լիակատար լռության պետական մարմինների ու նրանց հլու-հնազանդ ակադեմիական և բուհական հաստատությունների կողմից։ Միակ բացառությունը՝ անհատական եւ հասարակական մակարդակով կազմակերպված իմ «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24–սեպտեմբերի 23)» մենագրության հրատարակությունն ու նրա շնորհանդեսն էր (հղումները՝ մեկնաբանությունների դաշտում)։ Ի՞նչ է այս ամենը նշանակում։ Եթե Անկարան ու Բաքուն պաշտոնական մակարդակով բացեիբաց տոնում են հայերի դեմ իրագործված կոտորածները և փառաբանում դրանց կազմակերպիչներին, իսկ փաշինյանական կառավարությունը ծպտուն չի հանում հայոց ինքնապաշտպանական պայքարի, մեր հերոսների և անմեղ նահատակների մասին, ապա միակ հնարավոր հետևությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունը կորցրել է իր ինքնիշխանության վերջին նշույլները և առայժմ ոչ պաշտոնապես հայտնվել է թուրք-ադրբեջանական ճնշող վերահսկողության ու թելադրանքի տակ։

Թշնամին արդեն Երևանում է ձևավորում իր օրակարգը, թելադրում է օրենսդրական նախաձեռնություններ և կառավարական որոշումներ՝ ուղղված Հայաստանի դեմ։ Իսկ սա կործանարար զարգացում է, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակներն այսքանով չեն բավարարվելու։

Նրանց նպատակը եղել և մնում է՝ Հայաստանի ոչնչացումը, հայերի արտաքսումը կամ թուրքացումը։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի զրկվում է անգամ ներպետական հարցերում քաղաքականություն ձևավորելու ազատությունից։ Իսկ երբ ինքնիշխանությունը քայքայված է, ազգային անվտանգության մասին խոսելն անգամ ավելորդ է։ Այս կործանարար իրավիճակից դուրս պարզ կարգախոսներ չկան։ Ակնհայտ է մեկ բան՝ ժամանակը գրեթե սպառվել է։ Անհրաժեշտ է հասարակական դիմադրություն և համախմբում՝ սեփական արտաքին ու ներքին քաղաքականությունը վերակառուցելու նպատակով։ 

Դիմադրությունն ընդդեմ Հայաստանի հետագա թուրքացման այլընտրանք չունի»։ 

Լրահոս

ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Կոչ ենք անում իրագործեն խաղաղության համաձայնագրի դրույթները, որը նաև ներառում է կալանավորված անձանձ
Պետք է բազմապատկենք առկա ռեսուրսները. մենք կհաղթենք Կառավարություններին
Մենք կլիմայի վրա կտեսնենք ծանր հետևանքներ, որն իր ազդեցությունը կունենա կենսաբազմազանության վրա
Հյուսիսային Կորեայի հրթիռները, ԱՄՆ-ի 50 միլիարդը և Կալինինգրադի շուրջ վտանգավոր սցենարը
Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել. Լը Պենը պահանջել է դադարեցնել Թուրքիային աջակցությունը
ՀՀ-ն հանձնառու է նպաստել աշխարհքաղաքական երկխոսություններին
Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո
Ուղիղ. COP17. ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ՇՄ նախարարի ասուլիսը
Haber7. Ֆիդանը լքել է CICA-ի նիստը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
ԱՄՆ-ում մարդկանց խրախուսվում է «լիբերալ» սրճարաններում վճարել Թրամփի պատկերով մետաղադրամներով
Լալիբելա․ ժայռի մեջ քանդակված քաղաքը
Փաշինյան․ երեք ամսից պարզ կլինի՝ Ռուսաստանը պատրա՞ստ է ներդրումներ անել երկաթուղու ոլորտում
ՀՀ-ում ոչ ռազմավարական կետեր չկան․ էդ ի՞նչ խոսույթա՝ Տիգրանաշենը կապումա հարավը մյուս տարածքներին
Անկլավների փոխանակում․ Միրզոյանը հաստատեց, Մասկը դեմ է Starlink-ով հարվածներին
Մինչև 2031-ը՝ խաղաղությո՞ւն․ անկլավների փոխանակո՞ւմ և Թուրքիայի հետ սահմանի բացո՞ւմ
Փաշինյան․ պետք է լուծում գտնել, որ սահմանին անկլավներ և էքսկլավներ չլինեն
Քանի՞ անվճար խորհրդատվություն և այց է նախատեսված ապահովագրությամբ․ հարց՝ Ավանեսյանին
Շաքիում վիրավորում ստացած կնոջ բուժման ծախսերը հոգում են մասնավոր միջոցներո՞վ․ Ավանեսյանի անդրադարձը
Ծավի ջրի փորձաքննության արդյունքները կամփոփվեն առաջիկայում․ Ավանեսյան

Լրացուցիչ նորություններ

...

Հնդկաստանում երկգլխանի երեխա է ծնվել (լուսանկար)

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 4-10-ը

Սամվել Կարախանյան․ «Մեզ բախտ է վիճակվել մեր խոսքով և պահվածքով ավանդ ունենալ Հայաստանի առաջընթացի գործում»

Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին

Հարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անց

Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանողները հաղթանակով են սկսել ինտելեկտուալ մրցաշրջանը

Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան

Ինչ իրավիճակ է Լարսում

Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը

61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում

36 ժամ ջուր չի լինի

Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի

Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն

Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան

Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին

Մահապատժից ողջ մնացած ամերիկուհին վերադարձվել է բանտ

Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին

ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով

ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո (Տեսանյութ)