Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) առաջնորդները իրենց ջանքերը կկենտրոնացնեն ՄԱԿ-ում Իսրայելի անդամակցությունը կասեցնելու վրա, ասվում է Կատարում կայացած գագաթնաժողովից հետո տարածված համատեղ հայտարարության մեջ։
«Մենք որոշում ենք ուսումնասիրել, թե որքանով է Իսրայելի անդամակցությունը ՄԱԿ-ին համապատասխանում Կանոնադրությանը՝ հաշվի առնելով նրա կողմից անդամակցության պայմանների ակնհայտ խախտումները և ՄԱԿ-ի բանաձևերի շարունակական անտեսումը, և համակարգել Իսրայելի անդամակցությունը կասեցնելու ուղղությամբ ջանքերը»,-ասվում է տեքստում։
Գագաթնաժողովի մասնակիցները նաև ընդգծել են Գազայի հատվածի արագ վերականգնման կարևորությունը և կոչ են արել աջակցել «այս գործընթացին»։