ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը այլևս չի հարվածի Կատարին։
«Նեթանյահուն չի հարվածի Կատարին», – ասել է ամերիկացի առաջնորդը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Թրամփը նաև հերքել է Axios-ի հաղորդագրությունը, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Սպիտակ տան ղեկավարին տեղեկացրել է հրեական պետության՝ Դոհայում ՀԱՄԱՍ-ի շտաբ-բնակարանին հարվածելու ծրագրերի մասին:
«Ոչ, նա դա չի արել», – ասել է Թրամփը՝ ի պատասխան այդ հարցի: