Euromedia24 on Play Store Euromedia24 on App Sore
BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

BNB

$870.47

BTC

$113082

ADA

$0.868816

ETH

$4608.63

SOL

$213.76

31 °

Yerevan

20 °

Moscow

45 °

Dubai

20 °

London

26 °

Beijing

23 °

Brussels

16 °

Rome

23 °

Madrid

«Ով իր ժողովրդին նվաստացրեց, ինքը նվաստացած է ավարտելու»․ Արմեն Այվազյան


Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի վերջին անհեթեթ և հակահայկական հայտարարությունները պետք է հանգիստ ընդունել։ Դրանք կազմում են հայ ժողովրդի դեմ անընդհատ ռեժիմով մղվող հոգեբանական պատերազմի մասը։

Կրկին հիշեցնում եմ ս.թ. օգոստոսի 18-ին Ֆեյսբուքում գրածս, ըստ որի՝ Ադրբեջանի ու ՀՀ ղեկավար դեմքերը որոշակի պարբերականությամբ՝ համակարգված հոգեբանական հարձակումներ են իրականացնում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ նպատակ ունենալով հայ հասարակությանը մշտապես պահել ճնշված, սթրեսային և «պարտվածի» հոգեվիճակում։ Խոշոր հարվածները կազմակերպվում են ոչ ուշ, քան 10 օրը մեկ, հաճախ՝ 6–7 օրը մեկ։

Երեկ Ն. Փաշինյանի՝ Հայոց վեհափառի և եկեղեցու դեմ ոտնձգություններ կազմակերպելու հերթական սպառնալիքները և այսօր Ալեն Սիմոնյանի՝ հայերի և ադրբեջանցիների միջև բարեկամության, առևտրային և ընկերական կապերի իբր «անխուսափելի» առաջիկա հաստատումը մեր դեմ մղվող հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ կետերն են։

Կարիք չկա շատ հուզվել ՀՀ ԱԺ կոլաբորացիոնիստ խոսնակի անհեթեթություններով, նրա կողմից Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի իրականացրած և հենց այժմ էլ իրականացվող ցեղասպանական գործողությունների նկատելու չտալով կամ հայկական և ադրբեջանական կողմերի «մեղավորությունը» հավասարեցնելով։ Թշնամու հետ համագործակցությունը հենց այդպես է լինում։ Ոչ հայկական իշխանությունը և օտարին ծառայությունը հենց այդպիսին է լինում։ Հայկական ինքնության կորուստը, ազգային արժեքներից ու սեփական հայրենիքից հրաժարումը հենց նման տեսք է ունենում։ Պետք չէ նաև երկար-բարակ քննարկել, թե ինչու է անհնար այն, ինչի մասին բարբաջում է նշված «գործիչը»։

Փոխարենը պետք է հասկանալ, որ այդ զառանցանքներն ասվում են, որպեսզի ցնցեն հայերին, հատկապես նրանց գիտակից ու հայրենասեր հատվածին։ Խունտային հանձնարարված է ճնշել-համոզել-վարժեցնել հայ ժողովրդին այն մտքին, որ հայոց պարտությունը վերջնական և անշրջելի է, իսկ ադրբեջանցիների հաղթանակը՝ պատմականորեն և իրավականորեն արդարացված։

Ստուգեք. ոչ ուշ քան 10 օրից փաշինյանական խունտայի ներկայացուցիչներից լսելու ենք հակահայկական նոր հայտարարություններ, որոնց նպատակը դարձյալ լինելու է՝ ջարդել հայերին հոգեբանորեն, որպեսզի Հայաստանի ծրագրված քաղաքական ու ռազմական ջարդը հնարավորին չափ դյուրին և «սահուն» լինի։ Հետևաբար, նրանք իրենց ելույթներում, ինչպես երեկ և այսօր, արհամարհելու են հայոց բնական իրավունքները, ոտնահարելու են հայերի ազգային արժանապատվությունը, վիրավորելու են պարզ բանականությունը, որդեգրելու են թուրք-ադրբեջանական խոսույթներ։

Իսկ ես կարող եմ ասել ՀՀ ԱԺ ուծացած ու չհայ խոսնակին, որ անխուսափելին ոչ թե հայ-ադրբեջանական չլինող բարեկամությունն է լինելու, այլ խունտայի ջախջախիչ կործանումը՝ անկախ նրանից, թե ինչպիսին կլինի Հայաստանի ճակատագիրը։

ՈՎ ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՆՎԱՍՏԱՑՐԵՑ, ԻՆՔԸ ՆՎԱՍՏԱՑԱԾ Է ԱՎԱՐՏԵԼՈՒ։

Լրահոս

Քրեական վարույթ՝ ֆեյսբուքյան գրառման համար․ լռեցման հերթական փորձը
Սուրեն Սուրենյանցի հետ հարցազրույցը դիտե՛ք 22։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Նարե Արամյանի հետ հարցազրույցը դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում
Հունիսի 7-ին էս մղձավանջն ավարտվելու է. ներսում՝ լկտի,Ալիևի առաջ Գիքորի վերջը մոտ է. Սուքիասյան
Քննիչները Փաշինյանի լայվերից են իմանում՝ ում վրա պիտի գործ կարեն. Սամվել Հակոբյան
Եռագլուխ է ասում. էդ մարդիկ գլուխ ունեն, էն մեկի տեղը մի օր Ալիևի գլուխն է խոսում, մի օր՝ Մակրոնի
ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանին հարվածելուն․ Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է
Թևանյանի հետ կապված գործընթացը հիշեցնում են Ստալինյան тройка-ները և նացիստներին. Երվանդ Բոզոյան
Այսօր արդեն դատարանի որոշմամբ կհայտարարվի՝ Ռուսաստանը Հայաստանին թշնամի երկիր է. Ստեփան Դանիելյան
Դատարանի ֆանտազիան, տեսնենք, որքա՞ն է բավարարելու, որ Թևանյանի վրա կարի այս աբսուրդ գործը
Փաշինյանը «ցինիկաբար շահագործում է» Ռուսաստանի առաջարկած հնարավորությունները․ Վոլոդին
Հայաստանում կա մեկ պետական դավաճան, դա Նիկոլ Փաշինյանն է, ով Արցախը հանձնելով՝ մտել էր բունկեր
Փաշինյանը փորձում է իրենից մաքրել դավաճանի պիտակը ու կարել ազգային գործիչների վրա
Կանդալները կհայտնվեն Նիկոլի ձեռքերին, ՀՀ քաղաքացին նրան ասել է՝ պիտի կանգնես գնդակահարության պատի տակ
Նիկոլը ապօրինի հրահանգներ է տալիս, գործեր են կարում, դատարանը դարձել է ՔՊ-ի նախընտարական շտաբ
ԿԸՀ-ն կչեղարկի՞ Նիկոլ Փաշինյանի գրանցումը. ՔՊ-ն թրաֆիքինգի է ենթարկում «վարձ­կաններին»
Ինչո՞ւ հիմա՝ ընտրություններից առաջ վարույթ հարուցեցին, երբ ենթարդյալ դեպքը եղել է 2024-ին
ՈՒՂԻՂ. Դատարանը քննում է Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդությունը
ԱՄՆ-ում Starship-ի փորձնական թռիչքի ժամանակ անոմալիա է հայտնաբերվել
Tasnim. ԱՄՆ-Իրան մի շարք տարաձայնությունների հարցում առաջընթաց է գրանցվել

Լրացուցիչ նորություններ

...

Քեզ նման՝ ընտանիքների քանդման ու մարդկանց աղքատության հասցնելու վրա բարգավաճողին ճամփելու համար էլ ուզում ենք փոփոխություն. Նարեկ Կարապետյանը՝ Ալեն Սիմոնյանին

Ժողովրդագրական սահմանը. Ընտանիքը որպես վերջին սահման. Սուրեն Սուրենյանց

Չկա Հայաստան առանց Փաշինյան․ սա պարզապես իշխող ուժի փարթի սովորական պոստեր չէ․ սա նրանց մտածողության արտացոլումն է․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ի պոստերի մասին (լուսանկարներ)

Երևանում այս աղմկոտ բաքոսատոն կազմակերպելը թուրքական պատվեր էր. Արմեն Այվազյան

Հարևան ագրեսոր պետությունն ԱԳՆ մակարդակով հրահանգներ է տալիս ՀՀ պետական համակարգին. սա այլևս միայն դրոշի հարց չէ. Իշխան Սաղաթելյան

Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր

Մենք հիշում ենք. Մխիթարյանի հրապարակումը` նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին

Փաշինյանի ասածները կարող է մեկնաբանել Հայաստանի քաղաքական կյանքին մի փոքր ծանոթ ցանկացած բժիշկ. ՀԱԿ խոսնակ

Վարչապետը դիտավորյալ խառնում է պետությունն ու ազգը, իրավական համակարգն ու հոգևոր առաքելությունը․ Տեր Արիստակես քահանա

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին

Այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում․ իրանագետ

Ընտրությունները, որոնք պետք է արտացոլեն ներքին քաղաքական մրցակցությունը, սկսում են ընկալվել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Սուրենյանց

Ժողովուրդ ջան, եթե սա ԱԺ ամբիոնից է ձեզ «շուն ու շանգյալ» անվանում, պատկերացնու՞մ եք՝ առհասարակ ինչ է մտածում ձեր մասին. Լիլիթ Գալստյան

Իրանի դեմ այս պատերազմը կողմերի լարվածության սանդղակը բարձրացնելու մասին էր․ իրանագետ

Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ. Աշոտյան

Զզվելի, ուղղակի շա՜տ զզվելի է տեսնել, թե ինչպես են քոչարյանական քարոզչական կոյուղիները նույն էժան նիկոլությունն անում. Սամվել Ֆարմանյան

Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններից հետո ԱՄՆ–Իրան բանակցությունները ընդհատվել են՝ առանց համաձայնության գալու. Արմեն Այվազյան

Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ

Ավտոներկրողներն ահազանգում են՝ երկու օր է՝ չեն կարողանում մաքսազերծել ԱՄՆ-ից ներմուծվող ավտոմեքենաները․ Գառնիկ Դանիելյան

Իշխան Սաղաթելյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել ու շնորհավորել Սուրբ Զատիկը